Հայաստանի ներքին իրավիճակն ազդում է արցախյան բանակցությունների վրա. Կազիմիրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Հայաստանի ներքին իրավիճակն ազդում է արցախյան բանակցությունների վրա. Կազիմիրով

12:03 07.08.2018

Վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձությունները և ուժային կենտրոնների միջև հարաբերությունների սրումն ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Երևանի ազդեցության վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական կողմի նախկին համանախագահ, 1992-1996 թվականներին Արցախյան կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։

Նրա խոսքերով`Ադրբեջանում թեև կա փող, բայց կա դրա անհավասար բաշխում, ինչի պատճառով իշխող վերնախավը աղքատներին ստիպված է «կերակրել» հայրենասիրական ճառերով ու հայերին հաղթելու հայտարարություններով։ Սակայն նրանք էլ, ըստ Կազիմիրովի, հասկանում են, որ պատերազմը կործանարար կարող է լինել ոչ միայն երկրի, այլև հենց իրենց՝ իշխողների համար։ Այդ պատճառով էլ հաճախ դիմում են ոչ թե լայնամասշտաբ պատերազմի, այլ ուժի ցուցադրման կամ բանակցային գործընթացի խափանման գործողությունների։

Կազիմիրովի պնդմամբ`մինչև վերջերս հաստատուն էր Հայաստանի դիրքորոշումը՝ կարգավորման գործընթացից բացառել ռազմական լուծումը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալն իր հետ բերեց նորություն. Հայաստանի նոր իշխանությունը պահանջում է, որ բանակցային գործընթացին միանա նաև Ստեփանակերտը, ու վերականգնվի բանակցությունների եռակողմ ձևաչափը։

Կազիմիրովի խոսքով` սա տրամաբանական է, քանի որ ի սկզբանե հակամարտության կարգավորման գործընթացին առանձին մասնակցություն են ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։Նրանք են մասնակցել 1994-1995 թվականների հրադադարի հաստատման ու ամրապնդման մասին համաձայնագրերի ստորագրմանը։ Մինչ այդ էլ Բաքուն հենց Ստեփանակերտի հետ է վարել հրադադարի մասին բանակցությունները։

Սակայն Հայաստանում այս օրերին կատարվում են իրադարձություններ, որոնք խաթարում են հայկական կողմի միասնականությունը, որովհետև տարբեր ուժեղ գործիչների միջև հակասություններ կան։ Սա Երևանին թույլ չի տալիս ուժեղ դիրքերից հանդես գալ բանակցությունների ընթացքում, և հիմա Բաքուն հայկական կողմին սկսել է մեղադրել բանակցությունները ձգձգելու մեջ։

Կազիմիրովն այս իրավիճակից մեկ ելք է տեսնում՝ Հայաստանի բոլոր ներկա ու նախկին ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է նստեն սեղանի շուրջ, մի կողմ դնեն իրենց հաշիվներն ու ապագային միտված որոշումներ ընդունեն՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP