12:51 07.08.2018
Հայաստանյան մի քանի ասոցիացիաներ և հիմնադրամներ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Երևանի ավագանիում ներգրավել պրոֆեսիոնալների, և որպեսզի ապագա ավագանին համախմբի հանրությանը այս մասին հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Երևանում տասնամյակների կուտակված խնդիրներին լուծում տալու և երևանցիների կյանքը՝ հարմարավետ, անվտանգ և երջանիկ դարձնելու համար պարտադիր ենք համարում մեր քաղաքի ավագանիում ներգրավել սրտացավ և բանիմաց, բարձր մասնագիտական հատկություններով և անբիծ հանրային հեղինակությամբ աչքի ընկնող հասարակական գործիչներին, քաղաքաշինության, տրանսպորտի, պատմամշակութային հուշարձանների պահպանության, մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, երեխաների պաշտպանության, էկոբազմազանության և բնապահպանության ոլորտների ներկայացուցիչների։ Մենք հիմնում ենք «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որպեսզի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկվեն հասարակական կազմակերպությունների և մասնագիտական միավորումների կողմից առաջադրված անձինք, որ ապագա ավագանին համախմբի հանրությանը և երևանցիների կամքը դարձնի քաղաքի կառավարման հիմք։ Մեր նախաձեռնության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ում հանդեպ վստահությունը նրա հանրաճանաչ հասարակական և մասնագիտական գործունեության արդյունքն է։Երևանում ժողովրդավար և հանրությանը հավատարիմ քաղաքային իշխանության ձևավորումը թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»,- ասված է նախաձեռնության հիմնադիրների հայտարարության մեջ։
Հայտարարությանը միացել են՝
Ազգային Ավիաիցիոն Ասոցիացիա
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամ
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ)
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա
Էկոլոգիական հասարակական միություն
«Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Կանաչ շինարարություն
Հայաստանի դիջեյների ասոցիացիա
Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հասարակական կազմակերպություն
Հայաստանի ռադիոհեռարձակողների ասոցիացիա
Համատիրությունների զարգացման ասոցիացիա
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա
Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիա
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...
22:48 03.05.2025
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...
22:35 03.05.2025
Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվելՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...
22:22 03.05.2025
Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...