18:55 07.08.2018
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հետևել է Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ վաղ գարնանից մեկնարկած շինարարության ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունը հանգույցի ստորգետնյա 500-մետրանոց հատվածում կառուցել է ջրահեռացման նոր և նախկինի համեմատ երկու անգամ ավելի թողունակությամբ ջրահեռացման համակարգ՝ շուրջ 16 դիտահորերով և 40 անձրևընդունիչներով:
Թունելային հատվածի ջրահեռացման նախկին ցանցը կառուցվել էր տասնամյակներ առաջ՝ այն ժամանակվա պահանջներին համապատասխան: Երբ Գլխավոր պողոտայից, Պռոշյան և Պարոնյան փողոցներից անձրևաջրերը հոսում էին դեպի Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատված, առատ տեղումների օրերին ջրի կուտակումներ էին առաջանում՝ դժվարանցանելիություն ստեղծելով փոխադրամիջոցների համար: Ջրահեռացման նոր համակարգն այդ խնդիրը հիմնովին լուծում է: Միաժամանակ, որպես հարակից համակարգ, կգործի նաև նախկին ցանցը:
Ջրահեռացման նոր ցանցի շինարարությանը գրեթե զուգահեռ, թունելի ողջ երկայնքով ու նաև բացօթյա հատվածում Երևանի քաղաքապետարանը սկսել է կողային պատերի, ծածկի հեծանների և մյուս հանգույցների բարեկարգումը, ներկումը: Հանգույցը կունենա նաև արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգ:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը շրջել է տրանսպորտային հանգույցի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Գործընթացի ավարտական փուլի վերաբերյալ տեղում տրվել են հանձնարարականներ:
Հարկ է նշել, որ նշված ճանապարհահատվածում շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ: Ճանապարհաշինարարները Կամո Արեյանին վստահեցրել են, որ ստորգետնյա հանգույցը 2 օրից պատրաստ կլինի լիարժեք շահագործման:
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...