16:50 27.07.2022
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաև այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի և Զարուհի Բաթոյանի` հուլիսի 27-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում, որը վերաբերում էր Երևան քաղաքում այլընտրանքային փոխադրման միջոցների երթևեկության կազմակերպմանը:
Քննարկումը պայմանավորված էր հանրության համար մտահոգիչ և խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթևեկով, ինչի չկանոնակարգված լինելը, ինչպես նշում էին մասնակիցներից շատերը, հաճախ պատճառ է դառնում հետիոտների` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն:
Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքերով` այլընտրանքային փոխադրամիջոցների հարցն այսօր բավական խնդրահարույց է, և քննարկումը նպատակ ունի վեր հանել խնդիրները և համագործակցելով` դրանց լուծումներ տալ: «Մեր նպատակն այսօր ավելի շատ գործնական առաջարկներ լսելն է և հասկանալը, թե այդ առաջարկներից որոնք կարող են հրատապ կարգավորում տալ հարցին: Կարծում եմ` կլինեն առաջարկներ, որոնք նաև օրենսդրական կարգավորման առարկա են, և մենք այդ ուղղությամբ կաշխատենք»,- հավելել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն արձանագրել են, որ խնդիր, իրոք, կա, և որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթևեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթևեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաև սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, ինչպես դա արվում է նման փոխադրամիջոցների երթևեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրներում: Անհրաժեշտ է լուծել դրանց կայանատեղիների հարցը, ինչպես նաև չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ և ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:
Առաջարկ եղավ ուսումնասիրել այլ երկրների փորձը, այդ նպատակով քննարկում կազմակերպել:
Ամփոփելով քննարկումը` Վիլեն Գաբրիելյանը և Զարուհի Բաթոյանը նշել են, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն և նպատակահարմար համարվելու դեպքում կընդգրկվեն Ճանապարհային ոստիկանության մշակած օրենսդրական փաթեթում: «Կաշխատենք այս քննարկումը տանել ավելի արդյունավետ ճանապարհով, որպեսզի արդյունքներն ավելի շոշափելի լինեն»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:
Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել խնդրի կարգավորմանը:
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...
10:44 11.07.2025
Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...