22:54 27.07.2022
Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի պրոֆեսոր Դերեկ Էբոթը հայտարարել է, որ ինքը ծագումնաբանության ամերիկացի մասնագետ Քոլին Ֆիտցպատրիկի հետ համատեղ պարզել է «Սոմերտոնից խորհրդավոր մարդու» ինքնությունը: Այս մասին գրում է The Guardian-ը։
73 տարվա ընթացքում մարդու ինքնությունը, որի մարմինը հայտնաբերվել է 1948 թվականին Ադելաիդայից հարավ գտնվող Սոմերտոն լողափում, առեղծված է մնացել և բազմաթիվ տեսություններ է առաջացրել: Դիահերձում անցկացրած բժիշկը ենթադրում էր, որ տղամարդը մահացել է սրտի անբավարարությունից։ Ոմանք կարծում էին, որ մահացածը լրտես էր։
Էբոթին հաջողվել է բացահայտել անձի գաղտնիքը մազերի ԴՆԹ-ի անալիզի միջոցով, որը մնացել է գիպսե դիմակի մեջ, որը ոստիկանության աշխատակիցները արել են 1940-ականների վերջին: Այդ տվյալների հիման վրա հետազոտողները կազմել են բարդ ծագումնաբանական ծառ, որը բաղկացած է մոտավորապես 4 հազար անունից: Նրանց թվում մասնագետները հայտնաբերել են Կարլ Ուեբին, որի մահը չի գրանցվել։ Գիտնականի խոսքով՝ ենթադրյալ «Սոմերտոնից մարդը» ծնվել է 1905 թվականին Մելբուրնում, նա վեց եղբայրներից և քույրերից ամենաերիտասարդն էր: Ուեբը ամուսնացած էր Դորոտի Ռոբերտսոնի հետ, որը հայտնի է որպես Դոֆ Ուեբ:
«Մենք ապացույցներ ունենք, որ նա բաժանվել է կնոջից և տեղափոխվել Հարավային Ավստրալիա։ Այնպես որ, հնարավոր է, որ նա եկել է նրան հետևելու համար»,- կարծում է գիտնականը։
The Guardian-ը գրում է, որ Հարավային Ավստրալիայի ոստիկանությունը չի հրապարակել գիտնականի հայտարարությունը և չի ներկայացրել հետաքննության մասին թարմացված տեղեկատվություն: Պրոֆեսորին կառաջարկեն հաստատել իր կողմից կատարված նույնականացումը։
Անհայտ անձի մարմինը Սոմերտոն լողափի ամբարտակի մոտ գտել են 1948 թվականի դեկտեմբերի 1-ին: Տղամարդը հագել է փողկապով կոստյում, ենթադրվում էր, որ նա 40-50 տարեկան է։ Զոհվածի մոտ չեն գտել որևէ փաստաթուղթ կամ առարկա, որը կարող էր օգնել պարզել նրա ինքնությունը։ Տղամարդու ձեռքին մի թղթի կտոր էր, որի վրա գրված էր պարսկերեն «Գործն ավարտված է»։ Անհայտ անձի մատնահետքերը ուղարկվել են աշխարհով մեկ նրա ինքնությունը պարզելու համար, սակայն տղամարդուն ոչ ոք չի ճանաչել:
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...