Քրդերը քրդերի դեմ. Թուրքիան Աֆրին է ուղարկում իր հավատարիմ զինյալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Քրդերը քրդերի դեմ. Թուրքիան Աֆրին է ուղարկում իր հավատարիմ զինյալներին

20:04 26.02.2018

Սիրիայի հյուսիսային Աֆրինի շրջանում գործող քրդական PYD / YPG խմբավորումների դեմ Թուրքիայի ղեկավարությունը որոշել է օգտագործել իր հավատարիմ քրդական ուժերին՝ պառակտում մտցնելով ու հոգեբանորեն ազդելով հակառակորդի վրա։ Թուրքական բանակի հետ համագործակցությամբ այսուհետ Աֆրինում կկռվեն նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մեջ մտնող «Քուրդ բազեների բրիգադ» ավելի փոքր խմբի զինյալները։

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ այս խմբավորման կազմում կռվում է մոտ 400 քուրդ և 200 արաբ զինյալ (թուրքական կողմը կարող էր հատուկ չափազանցնել տվյալները)։

Օրեր առաջ էլ թուրքական կողմն Աֆրինում մարտերին ներգրավելու համար այնտեղ էր գործուղել «քորուջուների» խմբեր, որոնք նախատեսված են Թուրքիայի արևելյան շրջաններում բնակավայրերի անվտանգությունն ապահովելու, PKK-ի դեմ պայքարելու համար և կազմված են նույնպես էթնիկ քրդերից։

Քրդերին քրդերի դեմ օգտագործելով Թուրքիան մի քանի նպատակ է հետապնդում.

  1. Մարտավարական աստիճանում դա թույլ է տալիս բանակի փոխարեն օգտագործել փաստացի վարձկանի կարգավիճակում գտնվող զինյալների և նվազեցնել կանոնավոր բանակի կորուստները։
  2. Մյուս կողմից, այն քրդերը, որոնք չեն զոհվի մարտերի ընթացքում, կարող են որպես հավատարիմ ու արդեն փորձառու զինվորականներ ծառայել Թուրքիային։ Նրանք նաև հեռու կլինեն Թուրքիայի իշխանությունների համար ատելի գյուլենական գաղափարներից ու ուժային կառույցներում կհակակշռեն գյուլենականներին։
  3. Կա նաև քարոզչական նպատակ։ Հակառակորդ զինյալներին զայրացնել՝ նրանց դեմ հանելով իրենց ազգակիցներին, իսկ չեզոք քրդերին ցույց տալ, որ PYD / YPG խմբավորումներին կա այլընտրանք։ Համենայնդեպս, սա քրդերի հնարավոր միավորումներից խուսափելու համար հաղթաթուղթ է։

Հիշեցնենք, որ Թուրքիան այս շրջանում պաշտոնապես ռազմական գործողություններ է սկսել հունվարի 20-ին։ Անկարան այս տարածքը փորձում է յուրացնել, որպեսզի ունենա կայուն ու կանխատեսելի սահման։ Սա պաշտոնական մեկնաբանությամբ, իսկ իրականում թուրքերն ուզում են տարածքը բնակեցնել արաբներով ու ազատվել տեղի քրդերից, որոնց հետ հին հաշիվներ ունեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP