18:10 07.08.2018
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.
«Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյան,
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյան,
«Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյան,
ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյան,
Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյան,
«Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա ՀԿ նախագահ Էդուարդ Մանևիդիս,
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան,
«Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյան,
ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյան,
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն` Լարիսա Ալավերդյան,
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ Սոս Սահակյան,
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյան,
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Թամոյան,
ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյան,
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյան:
14:51 27.05.2025
Քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Կատարի Պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու հարցըՀամաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Կատարի Պետության մուտքի եւ այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը` համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի եւ ընթացակարգերի: Փաստաթուղթը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, նաեւ միգրացիոն համակարգի զարգացմանն ուղղված ժողովրդագրության ռազմավարությունից: Համաձայնագրին կից ներկայացված է օրինակելի աշխատանքային պայմանագրի նմուշի ձեւը եւ նկարագրված են ընթացակարգերը: Խորհրդարանը հերթական նիստում քննարկել է […] ...
14:40 27.05.2025
Չինաստանը պնդում է, որ երբեք զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտության կողմերից որևէ մեկինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ Պեկինը զենք չի մատակարարում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին և վերահսկում է երկակի նշանակության ապրանքների մատակարարումը, երեքշաբթի օրը հաղորդել է Global Times-ը։ «Չինաստանը երբեք մահացու զենք չի փոխանցել հակամարտության կողմերից որևէ մեկին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքները։ Ուկրաինական կողմը լավ գիտակցում է դա։ Չինաստանը վճռականորեն դեմ […] ...
14:27 27.05.2025
Առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժներըԳտնում ենք, որ նման փոփոխությունները որոշակիորեն կարող են նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ մայիսի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից […] ...
14:15 27.05.2025
ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջՄայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և […] ...
14:06 27.05.2025
Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը […] ...