15:11 27.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Ողջունելով հյուրին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է.
«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ եմ այս հնարավորության համար։ Շուրջ 20 տարի է, ինչ նման մակարդակով երկկողմ փոխայցելություն չի եղել, և այդ առումով Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրոպական միության հետ, և այդ համագործակցության շրջանակում բարձր ենք գնահատում Սլովակիայի մասնակցությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սլովակիայի կողմից։ Սա վերաբերում է ինչպես ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, այնպես էլ բոլոր այն նախաձեռնություններին, որոնց շուրջ համագործակցում ենք ԵՄ-ի հետ։ Սլովակիայի աջակցությունը մշտապես զգալի է, և վստահ եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր գործընկերությանը»։
Սլովակիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջերմ հյուրընկալությունը։ Վստահ ենք, որ այս այցը Ձեր գեղեցիկ երկիր կլինի հաջողված, և ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունն այդ հնարավորության համար»։
Սլովակիայի վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել նախօրեին ՀՀ վարչապետի հետ ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքները՝ առանձնացնելով համագործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հանրապետության նախագահն իր խոսքում կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները՝ շեշտելով, որ նման ձևաչափով այցելությունները ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների միջև գործընկերությունը, այլև նպաստում են գործակցության ընդլայնմանը տարբեր մակարդակներում, մասնավորապես՝ գործարար շրջանակների միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, ռազմական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Բրատիսլավա-Երևան ուղիղ ավիաթռիչքների հնարավորության վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես երկկողմ կապերի խորացմանը ծառայող գործիք։
Զրույցի ընթացքում Սլովակիայի վարչապետը և Հայաստանի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և առկա իրավիճակին։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու կայուն և հարատև խաղաղության։ Նա նշել է, որ այդ նպատակի իրագործմանը միտված է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Սլովակիայի վարչապետն, իր հերթին, ընդգծել է, որ Սլովակիան լիովին աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված խաղաղության հաստատմանը։
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...