Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը

15:08 27.05.2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։
Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։
«21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշեց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ արցախահայությունը դարեր շարունակ հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։
Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելեց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։
«Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։
Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասաց Հայոց Հովվապետը՝ հաստատելով, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։
Ապա դիմելով համաժողովի մասնակիցներին Նորին Սրբությունն ընդգծեց․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»:
Մեծապես կարևորելով նման համաժողովների անցկացումը՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։
Վերջում Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայ ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

13:47 26.07.2025

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

Հուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

13:34 26.07.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

13:22 26.07.2025

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևելքում դատական ​​գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

13:10 26.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:   ...

Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ Արշավին

13:00 26.07.2025

Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ Արշավին

Ռուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...

BACK_TO_TOP