Չնայած կտրված գլխին՝ տղան կենդանի է մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Չնայած կտրված գլխին՝ տղան կենդանի է մնացել

21:33 07.08.2018

Ինդիանայի բնակիչ 22-ամյա Բրոք Մեյսթերը, ըստ բնության բոլոր օրենքների, պետք է մահացած լիներ, սակայն, ի զարմանս բժիշկների, հրաշք է տեղի ունեցել: Բրոքի պատմությունն ավելի ցնցող է, քանի որ դեռահասության շրջանում նա ուղեղի քաղցկեղ է հաղթահարել:

Տղան մեքենայում ընկերոջ հետ է եղել, երբ հանկարծ մեքենան ճանապարհի սառույցի վրա կորցրել է կառավարումը և ընկել զառիթափից: Բրոքը հիշում է, թե ինչպես է դուրս թռել դիմապակուց, բայց ցավ չի զգացել և նույնիսկ փորձել է ինքնուրույն վեր կենալ: Ընկերը, սակայն, տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, Բրոքին  արգելել է շարժվել մինչև բժիշկների ժամանելը:

Դեպքի վայր ժամանած բժիշկները Մեյսթերին հիվանդանոց են տեղափոխել պատգարակի վրա:

 «Չի ապրի՝ այսպես կոչված «ներքին գլխատում» է տեղի ունեցել …»,- փաստել են բժիշկները:

Բանն այն է, որ «ներքին գլխատման» ժամանակ մարդու գանգը ողնաշարին կապող կապանները պոկվում են և գլուխը պահվում է միայն ողնասյան շնորհիվ:

Այնուամենայնիվ, վտանգն անցել է և երիտասարդը ողջ է մնացել: Որոշվել է բարդագույն վիրահատություն կատարել: Բժիշկները պարանոցի մեջ թիթեղներ, ձողեր և ողնաշարային պտուտակներ են տեղադրել` հույս ունենալով, որ Բրոքը կփրկվի։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։

Տղային երկարատև վերականգնման փուլ է սպասվում: Վթարից 1,5 տարի է անցել , և Բրոքն արդեն կարողանում է մի փոքր շարժել պարանոցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

18:06 25.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

BACK_TO_TOP