Դիլիջանում մեկնարկել է Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+35.09 oC

Դիլիջանում մեկնարկել է Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը

16:42 06.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Նիստին մասնակցում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, էկոնոմիկայի, ֆինանսների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների տեղակալները, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Նախ ուզում եմ ողջունել մեր փորձագետներին՝ Վարչապետին կից տնտեսական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել այս ձևաչափով աշխատելու համաձայնության համար: Այս դահլիճում ամենատարբեր ֆորմատներով շատ ենք քննարկել Հայաստանում տնտեսական հնարավոր ուղղությունները, զարգացումները, և այդ քննարկումների մի մասն այս ընթացքում արդեն կյանքի է կոչվել:

Ես հիշում եմ, երբ 2018 թվականին այստեղ քննարկում էինք համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը, և դա շատ լուրջ բանավեճ էր, կային շատ մեծ կասկածներ, դեմ և կողմ կարծիքներ: Ի վերջո, քաղաքական որոշում կայացվեց, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և համահարթ եկամտահարկ կսահմանենք՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 20 տոկոսի: Այն ժամանակ երկու ակնկալիք ունեինք այդ որոշումից. առաջինը՝ ակնկալում էինք, որ աշխատատեղերը ստվերից դուրս կգան, և երկրորդը՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովենք եկամտային հարկի գծով: Այդ կանխատեսումները, ըստ էության, այսօր իրականություն են դարձել. մենք շարունակական վճարվող և գրանցված աշխատատեղերի աճ ենք ունենում, եկամտային հարկի առումով՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկեր ենք հավաքում, և այդ պրոցեսը շարունակական է: Սա ընդամենը մեկ օրինակ է։

Սա ինչի՞ համար եմ ասում: Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ, որ մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև քաղաքական իշխանությունը կամ գոնե ես, որ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, լսում եմ տնտեսագետներին և փորձում եմ որևէ եզրակացության գալ՝ իհարկե, Կառավարության ձևաչափով, խորհրդարանական մեծամասնության հետ համատեղ: Հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց կհիշենք այսպիսի քննարկման արդյունքում կայացված որոշումները, որոնց առնչությամբ գոհունակություն կհայտնենք: Կրկին ողջունում եմ բոլորին և շնորհակալ եմ մասնակցության համար»:

Նիստի օրակարգի շրջանակում քննարկման առարկա են ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ ընթացիկ իրավիճակին և կանխատեսվող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախատեսված են քննարկումներ ՀՀ կառավարության ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության մրցունակության բարելավման, պարենային համակարգի զարգացման, և այլ թեմաների շուրջ:

Զեկույցներով են հանդես եկել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։ Ֆինանսների նախարարն իր զեկույցում անդրադարձել է 2017-2021 թթ. տնտեսական զարգացումներին, միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, Կառավարության ծրագրով պլանավորված մակրոտնտեսական ցուցանիշներին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին և մի շարք այլ հարցերի։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ամփոփ զեկույց ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի կատարման ընթացքի, տնտեսության և արտահանման վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն իր զեկույցում անդրադարձել է դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումներին, համավարակով և պատերազմով պայմանավորված անորոշություններին ու կանխատեսումներին։

Նիստի մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցներում արծարծված հարցերի, տնտեսության միտումների ու զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է արվել նաև միջազգային իրավիճակով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին։

Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջնահերթ նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է, և այդ նպատակով արմատական բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Կառավարության՝ տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու տնտեսության մեջ գիտելիքի ձևավորմանն ուղղված ծրագրերին։

Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 7-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

15:41 22.07.2025

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

15:30 22.07.2025

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

15:17 22.07.2025

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

15:05 22.07.2025

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...

SHANTNEWS

15:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP