12:16 27.02.2018
Հինգշաբթի՝ մարտի 1-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի Մանչեսթր Սիթիին»: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են մրցաշարային աղյուսակի առաջատարի հաղթանակին. «Մանչեսթր Սիթիի» հաղթանակը գնահատվում է 1.74 գործակցով, «զինագործների» հաղթանակ՝ 4.30, իսկ ոչ ոքի համար սահմանվել է 4.10 գործակից: Բնականաբար, գործակիցների նման պատկերի վրա ազդեցություն է ունեցել նաև կիրակի օրը «Արսենալի»՝ խոշոր հաշվով կրած պարտությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով (3:0) հաղթել էր «Արսենալին»:
Այդ խաղին չէր մասնակցում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, քանի որ այդ մրցաշարում հայ ֆուտբոլիստը մինչ այս խաղացել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Այս խաղին Մխիթարյանը կկարողանա մասնակցել, քանի որ որևէ կանոնադրություն այլևս չի արգելում Միկիի մասնակցությունն այս առաջնությանը: Մինչդեռ սպասվող խաղում լուրջ խնդիրներ ունեն «քաղաքայինները»: Այս մասին խոստովանել է նաև նրանց գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Մասնավորապես, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինիոն վնասվածք է ստացել «Արսենալի» հետ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում և ենթադրվում է, որ նա չի կարողանա մասնակցել ոչ միայն այս հանդիպմանը, այլև «Չելսիի» հետ՝ մարտի 4-ին կայանալիք խաղին:
«Այժմ մենք խնդիր ունենք թիմի միջին օղակում: Պետք է ճիշտ լուծում ու անհրաժեշտ ֆուտբոլիստի գտնել, որը կկարողանա փոխարինել Ֆերնանդինիոյին կիսապաշտպանությունում», – հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...
19:26 30.06.2025
Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTAՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...
19:20 30.06.2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...
19:16 30.06.2025
Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...