Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+35.09 oC

Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

17:43 10.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշված չորս անձինք ճանաչվել էին տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահներին է ներկայացել Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է հիշյալ անձանց դանակով հարվածել՝ նաև ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որը միացվել է վերոհիշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան և 5-րդ փողոցների հատման խաչմերուկում, քննությամբ դեռևս չպարզված ավտոմեքենաների վարորդների միջև տեղի է ունեցել վեճ, որն ուղեկցվել է հայհոյանքներով:

Միջադեպի մասնակիցներին սաստելու համար նույն փողոցի բնակիչներից մեկը վերջիններիս դիտողություն է արել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում նշված վայրով անցնող Արմավիրի մարզի վերոնշյալ 45-ամյա բնակիչը, նրա որդին, եղբայրը և մտերիմը մոտեցել են վիճաբանողներին, փորձել մեղմել իրադրությունը, սակայն վիճաբանությունն ավելի է թեժացել՝ վերածվելով ծեծկռտուքի:

Աղմուկի ձայները լսելով՝ մոտեցել և միջամտել են նաև մոտակա շենքի մի խումբ երիտասարդ բնակիչներ, այդ թվում՝ վարորդների վեճին միջամտած տղամարդու երկու որդիները և վերջիններիս ընկերը, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 45-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ չորս անձի պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երկուսին՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ և 113-րդ հոդվածներով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 171-րդ և 167-րդ հոդվածներին, 45-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ տուժողներից երկուսի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետին(2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհայտ անձի (անձանց) կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

15:41 22.07.2025

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

15:30 22.07.2025

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

15:17 22.07.2025

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

15:05 22.07.2025

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...

SHANTNEWS

15:00 22.07.2025

SHANTNEWS

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:55 22.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

BACK_TO_TOP