12:54 08.08.2018
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը, Սերբիայի ու Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սահմանները վերաձևելու հարցեր քննարկել: Մյուս կողմից, սակայն, մտավախություն կա, որ դա կարող է ապակայունացնող գործոն դառնալ Բալկանյան տարածաշրջանի համար: Հավանական քննարկման առարկան Սերբիայի հարավում ալբանացիներով բնակեցված ու Կոսովոյի հյուսիսում սերբերով բնակեցված շրջանները փոխանակելու հարցն է:
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել է, որ Եվրամիության միջնորդությամբ Պրիշտինայի և Բելգրադի միջև բանակցությունների հաջորդ փուլում, մտադիր է բարձրացնել Սերբիայի հարավում ալբանացիներով բնակեցված Պրեսևո շրջանը Կոսովոյին միացնելու հարցը: Իր առաջարկը նա համարել է Սերբիայի հետ հարաբերությունները նորմալացնելու հնարավորություն:
Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն էլ ասել է, թե Կոսովոյի նախագահի առաջարկը կարող է հնարավորությունների պատուհան լինել՝ փոխզիջումների միջոցով հասնելու երկարատև հակամարտության կարգավորմանը: «Ցանկանում են, որ մենք ճանաչենք իրենց անկախությունն առանց փոխզիջման, փորձելով ստանալ ավելին՝ Պրեսևոն ու Բույանովաչը, որը նրանք «Արևելյան Կոսովո» են կոչում: Իմ կարծիքով, Կոսովոյի բաժանումը ըստ էթնիկ բնակության շրջանների կարող է լինել լավագույն լուծումը», – ասել է Դաչիչը:
Տարածքների փոխանակման հնարավորությանը դեմ են Կոսովոյի վարչապետը և այլ պաշտոնյաներ: Օգոստոսի 3-ին Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայն ասել է, թե ոչ ոք սահմանների փոփոխություն չի ցանկանում՝ բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Երեկ նա վերահաստատել է դիրքորոշումը՝ հայտարարելով, թե Կոսովոյի սահմանները հաստատվել են պատերազմով և կարող են փոխվել միայն պատերազմով:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Կոսովոն միակողմանիորեն հռչակել է իր անկախությունը Սերբիայից: Ավելի քան 100 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Բայց Սերբիան, որն ունի Մոսկվայի աջակցությունը, հրաժարվում է ճանաչել Կոսովոն որպես անկախ պետություն: Մեկ տասնամյակ շարունակող հակասությունը երկու կողմերին էլ խանգարում է անդամակցել Եվրամիությանը:
Սերբիայի ու Կոսովոյի ավելի քան երկու տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ երեկ համատեղ նամակ են հղել Եվրամիությանը՝ զգուշացնելով, որ Կոսովոյի բաժանումը կամ Կոսովոյի ու Սերբիայի միջև տարածքների փոխանակումը կարող է ապակայունացնել Բալկանները:
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...
16:52 06.08.2025
«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։ ...
16:42 06.08.2025
Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համարԲաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...