19:00 12.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ անկարգություններին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:
Քննությամբ պարզվել է նաև, որ Արարատի մարզի՝ 35-ամյա բնակիչը, մասնակցելով զանգվածային անկարգություններին, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, չենթարկվելով և հակադրվելով ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյել է ոստիկաններին և բռունցքներով հարվածներ հասցնելով՝ բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ, և միայն ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կասեցնել ու խափանել հիշյալ բնակչի ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հակաիրավական գործողությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված օրը «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել էր հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները գնացել էին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենք: Նույն օրը՝ ժամը 11:30-12:00-ի սահմաններում, ընդդիմադիր պատգամավորները ցանկացել էին մուտք գործել մասնաշենք, սակայն հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել էին, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել նրանց: Այնուհետև, հավաքի մասնակիցներից մի քանիսը, զանգվածային անկարգությունները կազմակերպած, գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց դրդմամբ և ուղղորդմամբ, շարժվել էին դեպի նշված մասնաշենքի մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշի ուղղությամբ և չենթարկվելով ու հակադրվելով նախարարությունների շենք մուտք չգործելու, տարածքն ազատելու՝ ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սպառնալով հասարակական անվտանգությանը՝ բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, ճեղքել պատնեշը, կոտրել էին մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք էին գործել մասնաշենքի նախասրահ, ինչպես նաև՝ վնասել հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները:
Երկու մեղադրյալի մասով ևս ավարտվել է նախաքննությունը, իսկ մյուս մեղադրյալների, ինչպես նաև՝ դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:35 03.05.2025
Զելենսկին սպառնացել է Մոսկվա այցելել պատրաստվող օտարերկրյա առաջնորդներինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, ովքեր մասնակցելու են մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Բացի այդ, Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը։ Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար հայտարարեց Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները կդադարեն: ...
13:24 03.05.2025
ԱՍՀ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […] ...
13:11 03.05.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «Ford Mustang»-ը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայիԱյսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […] ...
13:00 03.05.2025
Հնդկաստանը արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրաՀնդկաստանը անհապաղ արգելք է դրել Պակիստանից ապրանքների ներմուծման և տարանցման վրա մինչև հետագա ծանուցում, ասվում է արտաքին առևտրի գլխավոր տնօրինության հրամանում: «Պակիստանից ծագող կամ արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը, անկախ նրանից՝ ազատ մուտք գործելու կամ այլ կերպ թույլատրված, պետք է անմիջապես արգելվի մինչև հետագա ծանուցումը։ Այս սահմանափակումը մտցվել է ազգային անվտանգության […] ...
12:53 03.05.2025
Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվենԱվստրալիայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նոր դաշնային խորհրդարանի ընտրության համար։ Քվեարկության արդյունքներով կորոշվեն 76 սենատորներից 40-ի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի 150 անդամների անունները։ Սենատի անդամներն ընտրվում են վեց տարով, իսկ խորհրդարանի ստորին պալատի անդամները՝ երեք տարով։ Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ ընտրություններում օրենսդիր մարմնի երկու պալատներում տեղերի համար պայքարում է 1456 քաղաքական գործիչ։ Նրանցից 330-ը կպայքարեն […] ...
12:44 03.05.2025
Պատանիների և երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը կմրցի նաև Հայաստանի երկու մարզիկՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: «Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ: ...