«Արժեք ստեղծող երիտասարդ»․ Գյումրիում նշվել է երիտասարդության միջազգային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

«Արժեք ստեղծող երիտասարդ»․ Գյումրիում նշվել է երիտասարդության միջազգային օրը

19:37 12.08.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով միջոցառմանը և «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանսին» հանդես եկել որպես հիմնական ելույթ ունեցող՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով։

«Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։ Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահեն, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։

Անդրադառնալով քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությանը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ երիտասարդությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից առանձնացնել, այլ հակառակ՝ ընդունել, որ երիտասարդները պետք է առավել ակտիվություն ցուցաբերեն, քանի որ քաղաքականության մեջ երիտասարդացումն անխուսափելի է, այս ճանապարհով գնացել են աշխարհի շատ երկրներ նաև՝ Հայաստանը։

Միջոցառումն իրականացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Շիրակի մարզպետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ ջանքերով։

Միջոցառումները մեկնարկել էին նախօրեից, անցկացվել էր հանրային տեղեկատվական արշավ, իսկ «Չկոնֆերանս»-ի ժամանակ հիմնական ելույթներ եղան «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին հաջորդել է տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում», «Արվեստը և ես», «Տեղափոխություն Երևանից Գյումրի. Ձեռնարկատիրություն և տուրիզմ», «Մոտիվացիան ու ես. «Այն, ինչ չգիտես քո մասին»», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով») ընթացող աշխատարաններ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

18:30 09.05.2025

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...

Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապին

18:24 09.05.2025

Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ […] ...

Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

18:14 09.05.2025

Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է

Այսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման  աշխատանքները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

18:07 09.05.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, […] ...

SHANTNEWS

18:00 09.05.2025

SHANTNEWS

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

17:54 09.05.2025

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական […] ...

BACK_TO_TOP