ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+28.09 oC

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

21:24 08.05.2025

Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։
Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։
Այլ խոսքով՝ եթե տրանսպորտային միջոցների առուվաճառքի կամ նվիրատվության դեպքում սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման համար քաղաքացիները պետք է այցելեն հաշվառման-քննական ստորաբաժանումներ՝ կորցնելով ժամանակ և այլ ռեսուրսներ, ապա նոր նախաձեռնությունը նրանց հնարավորություն կտա նշված գործարքները կատարել առցանց եղանակով։

Արփինե Սարգսյանը մանրամասնել է առցանց եղանակով պայմանագրերի կազմման և ստորագրման քայլերի հաջորդականությունը։

Մասնավորապես՝ վաճառողն ընտրում է վաճառվող տրանսպորտային միջոցը, մուտքագրում առաջարկվող գինը, որից հետո համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է մեքենայի իրավական կարգավիճակը, այն է՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, ինչպես նաև այլ սահմանափակումները:

Նախարար Սարգսյանի խոսքով՝ ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որը քաղաքացին ստորագրում է, որից հետո այն համակարգի կողմից ինքնաշխատ ձևով ուղարկվում է գնորդին։ Առաջարկին համաձայնվելու դեպքում գնորդը ևս ստորագրում է պայմանագիրը և գործարքը համարվում է կնքված։

Առցանց եղանակով տրանսպորտային միջոցների առուվաճառքի ավարտից հետո քաղաքացիները չեն այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանումներ։ Նրանք հաշվառման համարանիշերը և վկայագիրը կստանան փոստային առաքման միջոցով՝ այս դեպքում ևս խնայելով ժամանակ և այլ ռեսուրսներ։

Նույն կերպ կարող են իրականացվել նաև տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման գործընթացները։

Հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական լավարկմանն ուղղված այս նախաձեռնությունը օգտվողներին հնարավորություն կընձեռի նաև գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացնել առցանց եղանակով՝ դարձյալ խնայելով ժամանակ և այլ ռեսուրսներ։

Այս նորարական մոտեցումը հնարավորություն է տալու նշված գործարքները կատարել տարվա բոլոր, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ոչ աշխատանքային ժամերին։

Ներկայացված գործարքները կատարելու համար քաղաքացիները պետք է ունենան նույնականացման (ID) քարտ։ Նախարար Սարգսյանի առաջարկած փոփոխությունների արդյունավետ կիրառումն ապահովող թվային լուծումներն ավարտական փուլում են, ուստի որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

11:11 31.07.2025

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում […] ...

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

10:58 31.07.2025

Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար

Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

10:45 31.07.2025

Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Կոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: ...

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

BACK_TO_TOP