Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց

13:26 15.08.2022

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վարդենիկում սալիկապատմամբ հիմնանարոգվում է չորս փողոց:
Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիկ գյուղում ծանոթացել է թիվ 3, 4, 5, 6 փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Փողոցների սալիկապատման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը:
Սալիկապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 4 հազար գծամետր՝ 23 հազար քառակուսի մետր մակերեսով: Այս պահի դրությամբ արդեն շինարարությունն ավարտվել է մոտ 60 տոկոսով: Շինարարական աշխատանքների ավարտ է նախատեսված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:
Շինարարի հավաստմամբ՝ կան բոլոր անհրաժեշտ պայմանները և հնարավորությունները՝ շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու համար:
Փողոցների սալիկապատումը տուֆ քարով առանձնահատուկ է նրանով, որ այն ավելի դիմացկուն է ասֆալտապատումից և ավելի երկարաժամկետ շահագործման հնարավորություն ունի: Այս ծրագրի իրականացմամբ Վարդենիկ գյուղի հազարավոր բնակիչներ ունենալու են միանգամայն բարեկարգ ու սալիկապատ փողոցներ, որոնք տասնամյակներ շարունակ անբարեկարգ էին մնացել, իսկ մինչև տարեվերջ, հույսով եմ, այստեղ մենք կունենանք միանգամայն այլ ու բարվոք պատկեր:
Մարզպետը շինարարներին հորդորել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, միաժամանակ արագացնել շինարարության տեմպերը և անել հնարավորը՝ սահմանված ժամկետներում ճանապարհների հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

BACK_TO_TOP