13:53 15.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասվում է ուղերձում։
15:41 22.07.2025
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին15:41 22.07.2025
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՌոդրիինԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […] ...
15:30 22.07.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասինՄինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...
15:05 22.07.2025
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...
14:55 22.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...