Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ անկախության օրվա առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ անկախության օրվա առիթով

18:40 15.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։

Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրապնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկերությանը: Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում:

Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատրաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն, բազում հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ երկինք ու բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին. ՊԵԿ

23:41 22.07.2025

Եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին. ՊԵԿ

ՊԵԿ-ից հայտնել են, որ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում

23:30 22.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:00-16:00 Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Կիպրոսի հույների փորձով արցախահայերը կարող են հատուցում պահանջել Ադրբեջանից կորսված գույքի դիմաց

23:24 22.07.2025

Կիպրոսի հույների փորձով արցախահայերը կարող են հատուցում պահանջել Ադրբեջանից կորսված գույքի դիմաց

Կիպրոսում այս օրերին նշում են Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավման տարելիցը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Հյուսիսային Կիպրոսում հույների մասնակցությամբ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որը Արտյոմ Երկանյանին ուշագրավ է թվացել: Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ինչպե՞ս են սովորաբեր Հյուսիսայիյ Կիպրոսի իշխանությունները վերաբերվում հյուների կողմից իրենց գույքային իրավունքը վերականգնելու փորձերին և արդյո՞ք այդ […] ...

46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

23:15 22.07.2025

46-ամյա տղամարդու մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին

23:09 22.07.2025

Եղվարդում բախվել են «Iran Khodro»-ն և «Mazda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին

Հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 48-ամյա Վահան Սևիյանի վարած «Iran Khodro» մակնիշի և 55-ամյա Սամվել Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […] ...

Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետ

23:00 22.07.2025

Ինչի՞ մասին են վկայում Ռուսաստանի շուրջ իրադարձությունները. զրույց Գոռ Պետրոսյանի հետ

Ռուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP