Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ

22:39 18.08.2022

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը պարզաբաում է՝ իրեն պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի տրամադրվում է 45 միլիոն դրամ։
«Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։
Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։
Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին։
Մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված` անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով:
_ «ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։
ՌՕԴ-54/2.6-ի օգնությամբ ռադիոաստղագիտության, կապի ու կառավարման համակարգերի, անտենային տեսության և տեխնիկայի, այլ հարակից ոլորտների ժամանակակից գիտական խնդիրներ լուծելու հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է զգալի միջոցներ ներդնել, հիմնովին փոխել ռադիոդիտակի կառավարման համակարգերը՝ օգտագործելով այն փաստը, որ տվյալ ոլորտում գիտական սարքաշինությունը հսկայական առաջընթաց է կատարել վերջին տասնամյակների ընթացքում։ Անհրաժեշտ է ռադիոդիտակի նյութական արժեքի մեծ մասը կազմափոխել, անտենան կարգաբերել, վերանորոգել ռադիոդիտակի մի շարք այլ համակարգեր։ Սակայն ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը շահագործման վիճակի բերելու համար անհրաժեշտ հսկայական միջոցներ ներդնելը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով անհնար է։
ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով իրատեսական և արդյունավետ չէ անգամ ներկա վիճակում ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը պահպանելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելը» (մեջբերման ավարտը)։
Փաստենք՝ եթե ռադիոդիտակը հնարավոր լիներ գործարկել, ապա դա կկատարվեր հենց ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք կամ նրա մահից հետո ինստիտուտի աշխատակիցների կողմից: Սակայն հնարավոր չի եղել, քանի որ ռադիոդիտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1987 թ.-ին, իսկ կարգաբերման և համալարման (юстировка) աշխատանքներն ավարտին չեն հասցվել նրա ղեկավարման ժամանակաշրջանում՝ մինչև 2008 թվականը, քանի որ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը պատրաստվել է նախնական հաստատված նախագծից շեղումներով.
ԸՆԴԳԾԵՆՔ, որ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» հիմնարկը մասնավոր կառույց է, ոչ մի առնչություն չունի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնի հետ և տարածում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն»,-նշված է պարզաբանման մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP