Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը

13:37 19.08.2022

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի շրջանակում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումն է տեղի ունեցել։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճում կողակի վերականգնման հնարավոր ձևաչափերը։ Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ձկնատեսակի վերաբերյալ ուսումնասիրութուններին և որսի դինամիկային։

Կողակի պաշարի, քանակի նվազման պատճառը բնական վերարտադրության համար անհրաժեշտ վայրերի բացակայությունն է։ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից՝ Կովկասի կենսաբազմազանության գենոֆոնդի ուսումնասիրության ծրագրի (CaBOI) շրջանակներում իրականացվում է ՀՀ տարբեր ջրային էկոհամակարգերից գենոֆոնդի ուսումնասիրություն։ Այս ծրագրի շրջանակներում Հրազդան գետի էկոհամակարգից և Սևանա լճից կողակների տեսակային պատկանելիության որոշման նպատակով կողակի նմուշներ են ուղարկվել Գերմանիա։ Արդյունքները հայտնի կլինեն մինչև տարեվերջ։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ փաստել է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը և կայուն օգտագործման ապահովումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP