11:56 27.08.2022
Այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ հանցանքի վայրում բռնել են գողին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում պարեկային ծառայողները տեղեկություններ են ստանում, որ Օրբելի Եղբայրների 67/2 հասցեի մոտ փորձում են գողանալ վճարային տերմինալը։ Պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր ու տեսնում, որ մի քաղաքացի տերմինալի մոտից դիմում է փախուստի։ Պարեկները սկզբում ավտոմեքենայով, հետո վազելով հետապնդում են նրան, ով մտնում է բնակելի շենքերի տարածք: Սակայն պարեկները կարողանում են նրան բռնել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Փաստի առթիվ վարույթ է նախաձեռնվել: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի եղել։ Գողը կամ գողերը կոտրել են «Odsis» սուպերմարկետի մուտքի մոտ տեղադրված վճարային տերմինալի կողպեքներից մեկը, վնասել որոշ հատված, սակայն գործն ավարտին չեն հասցրել:
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...