19:46 30.08.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 601 միլիոն 546 հազար 898: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 488 հազար 509 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Հարավային Կորեան: Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 94 միլիոն 280 հազար 272 և 1 մլն 044 հազար 332, Հնդկաստանում՝ 44 միլիոն 415 հազար 723 և 527 հազար 799, Բրազիլիայում՝ 34 միլիոն 397 հազար 205 և 683 հազար 622, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 698 հազար 583 և 155 հազար 007, Գերմանիայում՝ 32 միլիոն 095 հազար 854 և 147 հազար 223, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 708 հազար 661 և 205 հազար 725, Իտալիայում՝ 21 միլիոն 814 հազար 856 և 175 հազար 407, Հարավային Կորեայում՝ 23 միլիոն 142 հազար 479 և 26 հազար 689 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 832,6:
Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 375, Բրազիլիայում՝ 3168, Ֆրանսիայում՝ 2348, Գերմանիայում՝ 1745, Մեծ Բրիտանիայում 2735, Իտալիայում՝ 2910, Հարավային Կորեայում՝ 520 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են:
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...
09:30 31.07.2025
«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետՄադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...