19:43 01.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ:
Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:
ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնում սահմանադրական բարեփոխումների շրջանակում հիմնահարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները՝ պետության քրեական քաղաքականության կանխարգելիչ ֆունկցիայի շրջանակներում հանցավոր արարքի համար նախատեսված պատժի խստության, անխուսափելիության վերաբերյալ դասագրքային ճշմարտությունների խորապատկերին»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
15:57 02.05.2025
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքներըՍուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...
15:50 02.05.2025
Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտերՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
15:35 02.05.2025
Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասինՀենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...