14:04 28.02.2018
Նիկոս Անաստասիադիսը երկրորդ անգամ ստանձնել է Կիպրոսի նախագահի պաշտոնը՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների 55,99%-ը, նրա մրցակից Ստավրոս Մալասը՝ ձախ AKEL կուսակցությունից, հավաքել էր ձայների 44,01%-ը:
Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի հատուկ նիստում՝ հանրապետության նախագահի նախորդ հնգամյա ժամկետի սպառման օրը: Արարողությանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և այլք:
Անաստասիադիսը երդվել է հարգել երկրի Սահմանադրությունն ու օրենքները, պահպանել Կիպրոսի անկախություն ու տարածքային ամբողջականությունը:
Դրանից հետո Կիպրոսի նորընտիր նախագահը դիմել է խորհրդարանին՝ հայտարարելով նոր Կիպրոս կառուցելու մտադրության, երկրի հյուսիսում թուրքական օկուպացիային վերջ դնելու, կիպրական խնդրի վերջնական կարգավորման շուրջ բանակցություններ վերսկսելու ցանկության մասին:
Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ:
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...