16:25 02.09.2022
Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Օդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից. այսօրվա հրապարակումը նվիրված է մթնոլորտային օդի աղտոտվածությանը և դրա առողջապահական վտանգներին:
Կլիմայի փոփոխությունը, որին արդեն անդրադարձել ենք, և մթնոլորտային օդի աղտոտվածությունը սերտորեն կապված են միմյանց հետ, քանի որ կլիմայի փոփոխության շարժիչ ուժը հանածո վառելիքի այրումն է, որը նաև օդի աղտոտվածության հիմնական պատճառներից է:
Գիտակցելով դա՝ աշխարհի 193 պետության, այդ թվում նաև՝ Հայաստանի կողմից ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների թիվ 13 նպատակը կոչվում է «Գործողություն հանուն կլիմայի» և նախատեսում է անհապաղ գործողությունների ձեռնարկում՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, իսկ «Ամուր առողջություն և բարեկեցություն» կոչվող նպատակ 3-ի թիրախներից է՝ մինչև 2030 թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի բոլոր պետություններին, թեև առավել արդիական է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը: Այսպես, միջազգային տվյալները վկայում են, որ մեր մոլորակի 10 մարդուց 9-ը շնչում են աղտոտված օդ, և այն տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդ որում, վաղաժամ մահերի 91%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:
Օդում առկա փոշուց, հողից, մրից, ծխից և հեղուկի աննշան կաթիլներից բաղկացած միկրոսկոպիկ մասնիկները կարող են թափանցել թոքեր, անգամ արյուն՝ առաջացնելով արյան շրջանառության և շնչառական համակարգի հիվանդություններ:
Գնահատված է, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով մեր երկրում յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 51 մարդ՝ 100.000 բնակչի հաշվով, որը Հարավային Կովկասի պետությունների շրջանում նվազագույն ցուցանիշն է (Վրաստան՝ շուրջ 66, Ադրբեջան՝ շուրջ 56 մահ 100.000 բնակչի հաշվով), սակայն անգամներ բարձր է Արևմտյան Եվրոպայի երկրների ցուցանիշից, օրինակ՝ Դանիայում մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով գնահատված մահերի թիվը կազմում է շուրջ 14՝ 100.000 բնակչի հաշվով, Ավստրիայում՝ շուրջ 15, իսկ Բելգիայում՝ շուրջ 16:
Մթնոլորտային օդի աղտոտվածության դեմ արդյունավետ պայքարը հանդիսանում է կառավարությունների և հասարակությունների համատեղ պատասխանատվությունը:
Հաճախ պարզագույն գործողություններով և վարքագծով մենք կարող ենք էական ներդրում ունենալ մեր և ապագա սերունդների համար առողջ միջավայր ստեղծելու գործում:
Օրինակ՝ երթևեկության ծանրաբեռնված ժամերին ավտոմեքենա չվարելը, հնարավորության դեպքում աշխատանքի ոտքով հաճախելը, աղբի տեսակավորումը, աղբի այրելուց հրաժարվելը, էլեկտրական էներգիան խնայողաբար օգտագործելը շրջակա միջավայրի մասին հոգատար և խնամքով վերաբերմունքի լավ դրսևորումներ են»,- գրել է Մուրադյանը։
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...
15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...