09:40 10.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր կսկսվի մեդալների խաղարկությունը 4 քաշային կարգերում, որոնցից երկուսում Հայաստանը ներկայացուցիչ ունի: Նախ մրցասպարեզ դուրս կգա 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը:
Նա պայքարը սկսելու է 1որակավորման փուլից և գոտեմարտելու է հարավկորեացի Հյեոկջին Ջեոնի հետ: Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ըմբիշն այս տարվա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Ռուդիկից հետո արդեն 77 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա Մալխաս Ամոյանը: Որակավորման փուլում նրա մրցակիցը կլինի հունգարացի ըմբիշ Զոլտան Լևային:
Մալխասը 72 կգ քաշային կարգում 2021 թվականի աշխարհի չեմպիոնն է, նույն թվականին Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել, 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիրն է, 72 կգ քաշային կարգում 2019 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնն է, 67 քաշային կարգում 2018 թվականին երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել, 2017-ին՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ 2022 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ է:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Մալխասը հետևյալն էր ասել.
«Սպորտն իմ լավագույն ուսուցիչն է, այն դաստիարակում է, սովորեցնում։ Լավ մարզիկ դառնալու համար առաջին հերթին պետք է լինել լավ մարդ։ Հաջողության և հաղթանակի հասնելու համար հարկավոր է ունենալ ցանկություն և նպատակ։ Սպորտի շնորհիվ սովորել եմ ամեն գնով հաղթահարել դժվարություններն ու երբեք չընկճվել, երբեք չեմ ցանկացել թողնել սպորտը։ Միշտ էլ գնացել եմ նպատակիս հետևից։ Հնարավոր չէ միշտ հաղթել։ Պատահում են նաև անհաջողություններ, լինում են պարտություններ։ Հարկավոր է այդ ամենը հաղթահարելու ուժ և ցանկություն ունենալ։ Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում և հաղթել։ Օլիմպիական մեդալն ամենից ցանկալին է։ Նշեմ, սակայն, որ ամեն մի մեդալ, լինի աշխարհի, Եվրոպայի առաջնությունից կամ որևէ մրցաշարից, անչափ կարևոր է, քանի որ տարիների աշխատանքի արդյունք է»:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...