Հայտնի է դարձել արքայազն Չարլզի՝ Հարիին ուղղված խնդրանքի մասին՝ թագուհուն ներկայանալ առանց Մեգանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

Հայտնի է դարձել արքայազն Չարլզի՝ Հարիին ուղղված խնդրանքի մասին՝ թագուհուն ներկայանալ առանց Մեգանի

08:39 10.09.2022

Արքայազն Չարլզը խնդրել է արքայազն Հարիին այցելել Մեծ Բրիտանիայի մահամերձ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին շոտլանդական Բալմորալ ամրոցում՝ առանց կնոջ՝ Մեգան Մարքլի։ Այդ մասին գրում է The Sun-ը, փոխանցում է Լենտա.ռու-ն։է

 

«Հարիին ասացին, որ իր եղբոր՝ Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, նույնպես չի գնա, թագուհու մոտ պետք է լինեն միայն ամենամոտ ազգականները։ Չարլզը շատ, շատ պարզ հասկացրել է, որ Մեգանը ողջունելի հյուր չի լինելու»,- ասել է նա։

 

Պարբերականը նշում է, որ Հարիին նույնպես մերժել են բարձրանալ RAF ինքնաթիռը, որը Ուիլյամին և նրա հորեղբայրներին՝ արքայազն Էդվարդին և արքայազն Էնդրյուին տեղափոխել է Շոտլանդիա։ Այդ իսկ պատճառով իր կարգավիճակից հրաժարված արքայազնը չի հասցրել հրաժեշտ տալ տատիկին՝ մեկուկես ժամ ուշանալով։ Հարրին և Մեգանը Լոնդոնում էին, երբ հայտնի դարձավ թագուհու առողջական վիճակի վատթարացումը։ Այդ երեկո նրանք նախատեսում էին մասնակցել բարեգործական միջոցառման։

 

Առավոտյան Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Եղիսաբեթ II թագուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ առողջական վատթարացման պատճառով։ Նրա երեխաներն ու թոռները անմիջապես հավաքվել են Բալմորալ ամրոցում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին շաբաթները։ 2022 թվականին Բրիտանիան նշեց Էլիզաբեթի կառավարման պլատինե տարեդարձը՝ նա դարձավ երկրի պատմության մեջ առաջին միապետը, որը թագավորեց 70 տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP