Շրջում են կիսամերկ. Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+12.09 oC

Շրջում են կիսամերկ. Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար

15:47 10.09.2022

Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Աբխազիայի մի քանի բնակչի։ Բնակիչների խոսքով՝ ռուս կանայք չափազանց գռեհիկ են, գայթակղիչ են հագնվում և ոչ ադեկվատ են արձագանքում քննադատությանը։

«Բողոքում են, որ ոտնձգությունների են ենթարկվել, բայց իրենք իրենց նայե՞լ են։ Նրանք շրջում են կիսամերկ, իսկ շուկա, խանութներ են գնում շորտերով: Իսկ այդտեղ մեր երեխաներն են: Շատ անգամ եմ տեսել։ Երբ դու դիտողություն ես անում, բացատրում, որ դա տգեղ է, անբարեկիրթ է,   կոպտում են քեզ: Նման մարդկանց համար պետք է ինչ-որ պատիժ սահմանել, ես կտուգանեի նրանց»,- ասել է Օմարը Սուխում քաղաքից։

Նույն կարծիքին է ևս մեկ աբխազ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրա խոսքերով, եթե մարդը գալիս է Կովկաս, ապա նրա հագուստն ու պահվածքը պետք է համապատասխանեն տեղի ավանդույթներին:

«Բայց գռեհիկ են պահում իրենց. շշից են խմում, կիսամերկ կանգնում են փողոցի մեջտեղում։ Սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն ձեր, այլև մեր երկրի հանդեպ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ օրենսդրական մակարդակով պետք է ինչ-որ բան անել այս ուղղությամբ։ Մեկնաբանություններին չեն արձագանքում, մշակույթ չկա, եկեք նրանց կալանքի ենթարկենք, գուցե դա օգնի»,- ասել է նա։

«Նրանք գալիս են, հագնում բաց շորեր, մի քանիսը նույնիսկ շատ բացահայտ, գայթակղում են մեր տղաներին. գայթակղում են պանդոկներում, խմում են նրանց հետ, հետո օգտագործում»,- ասել է մեկ ուրիշ աբխազ, ով նույնպես ցանկացել է անհայտ մնալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում

22:06 06.05.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում

Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենի (Asnières-sur-Seine) քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դու Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի […] ...

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

21:58 06.05.2024

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը ստորագրել են 18 համաձայնագիր

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է նա մամուլի […] ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

21:31 06.05.2024

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու նրանց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ, շարժումը […] ...

Իտալիան հայտարարել է, որ դեմ է Կիևի կողմից իր զենքի օգտագործմանը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

21:23 06.05.2024

Իտալիան հայտարարել է, որ դեմ է Կիևի կողմից իր զենքի օգտագործմանը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

Իտալիան դեմ է, որ Ուկրաինան օգտագործի Հռոմի կողմից իրեն մատակարարված զենքը ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին արտաքին գործերի նախարար, Իտալիայի փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է մամուլի ասուլիսում։ «Մենք միշտ պահպանել ենք մեր ռազմական մատակարարումների գաղտնիությունը. այդ մասին տեղեկացված է միայն խորհրդարանը, մեր նպատակն է մատակարարել ոչ հարձակողական զենք, որը ծառայում է Ուկրաինայի […] ...

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

21:15 06.05.2024

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ։ «Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ»,- ասել է Մակրոնը Փարիզում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացվել է  X սոցիալական ցանցի՝ Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։ ...

BACK_TO_TOP