08:33 01.03.2018
Այսօրվանից արդեն գարուն է, որը շատերի սիրելի եղանակն է: Գարնան մասին բազում բանաստեղծություններ և հետաքրքիր պատմություններ են գրել հայտնի ստեղծագործողները:
Տարվա այս եղանակը, գաղտնիք չէ, ասոցացվում է նորությունների, վառ և գունավոր կյանքի ու առօրյայի, սիրո և այլ դրական երևույթների հետ: Հոգեբանները նշում են, որ ձմեռվանից գարուն տեղափոխվելիս մարդիկ իրենց կյանքում պետք է որոշ թեթև փոփոխություններ անեն, որպեսզի իրենց ամբողջ հոգով և մարմնով զգան գարնանային թարմությունը և կարողանան կլանել եղանակի մատուցած դրական տրամադրությունը:
SHANTNEWS-ը հոգեբանների բազմազան խորհուրդներից առանձնացրել է մի քանիսը:
Սկսեք զբաղվել սպորտով
Ձմռան համեմատաբար պասիվ կյանքից հետո, գարնանը հարկավոր է անցնել ակտիվ կյանքի: Իսկական ժամանակն է վազել մարզասրահ և ձմեռային քնից արթնացնել մկանները: Իսկ եթե վստահ եք ձեր կամքի ուժի վրա, ապա օրական 10-15 րոպե մարզվեք հենց ձեր տանը: Հոգեբանները այս թեմայով սիրում են կատակել և նշում են, որ գարունը իսկական ժամանակն է ամռանը պատրաստվելու համար:
Միանգամից մի ծանրաբեռնեք ձեր մարմինը՝ սկսեք ամենահասարակ և թեթև վարժություններից, այնուհետև օր օրի կատարելագործեք ձեր մարմինը: Հատկանշական է, որ սպորտով զբաղվելը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն կազմվածքի, այլև դեմքի մաշկի վրա:
Մշակեք նոր սննդակարգ
Ձմռան վերջում մենք հոգնածության զգացում ենք ունենում: Սա պայմանավորված է վիտամինների և արևի ջերմության պակասից: Վիտամինային սովը ազդում է մեր իմունիտետի, մտքերի և էմոցիաների վրա:
Օրգանիզմը կարգավորելու համար սկսեք ձեր սննդակարգում մեծ տեղ հատկացնել բանջարեղենին, մրգերին, ծովամթերքին, ինչպես նաև D վիտամին պարունակող սննդին: Օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ սնվեք, դա կօգնի վերականգնել ուժերը:
Թարմացրեք ձեր զգեստապահարանը
Դասավորեք զգեստապահարանը և տեղափոխեք այնտեղից ձմեռային բլուզները: Տեղափոխություններից հետո մտածեք, թե գարնանը ինչ է պակասում ձեր զգեստապահարանում և գնացեք շոփինգի: Ամենահարմար եղանակն է ոճային փոփոխությունների: Բրենդային խանութների գարուն-ամառ նոր հավաքածուները ձեզ միանգամից կկողմնորոշեն նոր, թրենդային զգեստների, վերնաշապիկների կամ տաբատների գնման հարցում:
Ազատվեք ավելորդ իրերից
Զգեստապահարանի թարմացումից հետո մյուս տրամաբանական քայլը կլինի ձեր առօրյայում անհարմարություն առաջացնող ավելորդ և անպիտան իրերից ազատվելը: Դասավորեք ձեր պայուսակները, աշխատանքային սեղանը՝ բոլոր ավելորդ թղթերը նետեք աղբարկղը: Աղբարկղը նետեք նաև վատ հիշողությունները և վատ էմոցիաներ հաղորդող իրադարձությունների մասին հիշողությունները:
Փոփոխեք տան ինտերիերը
Մեր սիրելի տունը ամենամեծ ազդեցությունն է թողնում մեր հոգեկան աշխարհի վրա: Կարգի բերեք ձեր բնակարանը և տեղափոխություններ արեք՝ տեղափոխեք բազմոցն ու բազկաթոռները և մարզեք ձեր ռեֆլեքսները: Բնակարանին ավելացրեք նոր ու գեղեցիկ աքսեսուարներ, իսկ աշխատանքից վերադառնալիս գնեք ձեր սիրելի ծաղկեփունջը և դրեք այն հյուրասենյակի սեղանին:
Այցելեք բժշկի և կոսմետոլոգի մոտ
Հիվանդություններից պաշտպանվելու և սեփական ապահովության համար այցելեք բժշկի և ընդհանուր զննություն անցեք: Հավատացեք, առողջ լինելու զգացումը ձեր տրամադրությունը ավելի շատ կբարձրացնի և կվերականգնի ձեր ուժերը: Եղանակային փոփոխությունները կարող են ձեր մաշկի համար խնդիրներ առաջացնել: Այդ իսկ պատճառով այցելեք նաև կոսմետոլոգի և ստացեք ձեր մաշկը խնամելու և թարմություն հաղորդելու խորհուրդները: Մի քանի հանգստացնող դիմակները և մերսումները կկարգավորեն մաշկի բնականոն գործառույթները:
Չմոռանաք գեղեցկության սրահ գնալու մասին
Կոկո Շանելն ասել է. «Եթե կինը փոխում է սանրվածքը, ապա նա ուզում է փոխել իր կյանքը»:
Իսկական ժամանակն է սանրվածքի փոփոխությունների կամ մազերի գունափոխությունների համար: Ձեր նոր կերպարը կոգեշնչի և դուք ավելի էնտուզիազմով կնվիրվեք ձեր աշխատանքին:
Կարգավորեք առաջնահերթությունների ցուցակը
Գնեք նոր նոթատետր և թարմացրեք ձեր առաջանահերթությունների, նպատակների և երազանքների աղյուսակը: Մշակեք նոր գաղափարների իրականացման և ամառային հանգստի փառահեղ ծրագրերը:
11:30 21.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ կանգնած են սովամահության վտանգի առաջԳազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչ սովամահության վտանգի տակ է Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով: Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հայտարարության մեջ, որը տեղադրվել է Telegram ալիքում: «Գազայում ավելի քան երկու միլիոն քաղցած մարդ կարող է մահանալ սովից, իսկ ավելի քան 650,000 երեխա տառապում է ծանր թերսնումից», -ասվում է հայտարարության […] ...
11:13 21.07.2025
Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպմանՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […] ...
11:00 21.07.2025
Սևանա լճում ջրափրկարարները մի շարք քաղաքացիների օգնել են ափ հասնելՀուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։ Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, […] ...
10:45 21.07.2025
Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասինԹուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...
10:32 21.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...
10:20 21.07.2025
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցելՂրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...