Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:20 21.07.2025

Ղրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ:

«Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – հավելել է Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

15:10 21.07.2025

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։ Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ […] ...

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

15:05 21.07.2025

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […] ...

SHANTNEWS

15:00 21.07.2025

SHANTNEWS

Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

14:52 21.07.2025

Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության Կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:45 21.07.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 17-ին չվերթի ժամանումից հետո ձերբակալել են 37-ամյա քաղաքացու, որը 2024 թվականի հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

14:37 21.07.2025

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […] ...

BACK_TO_TOP