18:45 14.09.2022
Ռուսաստանը պատրաստ է օգնել Տաջիկստանին և Ղրղզստանին իրավիճակի սրման հետ կապված սահմանային խնդիրները լուծելու հարցում, չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել կողմերին սահմանային հարցերի երկարաժամկետ փոխընդունելի լուծման հասնելու հարցում՝ օգտագործելով սահմանների սահմանազատման ռուսական հարուստ փորձը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի հարևանների հետ»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում այս երկրներին ձեռնարկել բոլոր միջոցները սահմանին սադրանքները կանխելու համար։
«Հաշվի առնելով Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների միջև առկա պայմանավորվածությունները՝ մենք երկու կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական դաշտ վերադարձնելու և ցանկացած տեսակի սադրանք համատեղ ճնշելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նույն օրը՝ ավելի վաղ, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը հայտարարել էր Ղրղզստանի և Տաջիկական սահմանին զինվորականների միջև հերթական փոխհրաձգության մասին։
12:32 18.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...