17:20 19.09.2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին 2 օրը մրցագորգ են դուրս եկել 24 պետությունների ազգային հավաքականները։
Մեր մարզիկներից Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Նա առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին:
Երկրորդ գոտեմարտում մեր մարզիկի հակառակորդը ադրբեջանցի էր, որին Արսենը ընդամենը կես րոպեում է տապալել՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ:
Երրորդ գոտեմարտը բելառուս Լեսիակի հետ էր, որը ևս հաղթել է Արսենը։
Առավել դրամատիկ էր եզրափակիչը: Արսենի մրցակիցը ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինն էր, որը 2-րդ րոպեին վաստակեց 1 միավոր և փորձել է պահել հաշիվը: Այնուհետ հաշիվը հավասարվել է, բայց դա բավարար չի եղել հայ մարզիկի հաղթանակի համար։ Մրցամարտի ավարտից 14 վայրկյան առաջ Արսենը գեղեցիկ հնարք է կատարել ու վաստակել հաղթական 2 միավորը։
Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը կարողացել է նվաճել բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի: Մրցումային վերջին օրն էլ բրոնզե մեդալ են նվաճել 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն ու 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը, որոնք հանդես են եկել մարտական սամբո մարզաձևում:
Կանանց 54 կգ քաշային կարգում Վարսիկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
11:40 04.07.2025
ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...
11:31 04.07.2025
Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրելՀայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: 33-ամյա Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։ View this post […] ...
11:23 04.07.2025
ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետՀուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե […] ...
11:14 04.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […] ...
11:09 04.07.2025
«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլումՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո): Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում օգոստոսի 26-ից 31-ը: ...
11:00 04.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […] ...