Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան լրացուցիչ սպառնալիք է մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը. Հունաստանի Ատտիկա նահանգի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան լրացուցիչ սպառնալիք է մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը. Հունաստանի Ատտիկա նահանգի ղեկավար

11:43 20.09.2022

Հունաստանի ամենախոշոր մարզի՝ Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: Մասնավորապես ասել է.

«Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է:

Ատտիկայի «Նոր Մեկնարկ» խմբակցությունը և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ քայլին՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար:

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև վեճերին, նրանք պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք իրենց վեճերը լուծելու միակ ընդունելի ճանապարհն են։

Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, լրացուցիչ սպառնալիք է մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը, ինչն արդեն իսկ փորձարկվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմական հակամարտությամբ։ Եվրոպան չի կարող ընդունել և չի կարող հանդուրժել իր սահմաններին հերթական պատերազմական բախումը։

Ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները:

Եթե ​դրսևորվի որևէ հանդուրժողականություն բռնության և կամայականության նկատմամբ, դա կարող է առաջացնել պատերազմական հակամարտությունների նոր արատավոր փակ շղթա՝ ներառելով այլ երկրներ, որոնք ցանկանում են առաջ տանել իրենց շահերը պատերազմի և անկայունության միջոցով:

Բոլորի համար պատասխանատվության ժամանակն է, բայց նաև ճիշտ պահն է այստեղ՝ Հունաստանում և Ատտիկայում, մեր անմնացորդ զորակցությունը հայտնելու եղբայրական հայ ժողովրդին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

BACK_TO_TOP