14:59 22.09.2022
Առաջին անգամ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրված «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսաապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի, հայերի և ազգային թիմի ընտրության մասին: Այս մասին գրել է vnews.am-ը:
– Վերջին անգամ ե՞րբ ես եղել Հայաստանում:
«Մայիսին, եղբորս հետ մեկ շաբաթով մեկնել էինք այնտեղ։ Մենք ուզում էինք հանգստանալ, տեսնել հարազատներին ու հիշել այն վայրերը, որտեղ մեծացել ենք։
– Հավանեցի՞ր:
«Ինձ շատ է դուր գալիս Հայաստանը։ Մարդիկ միշտ տրամադրված են դրական: Այնտեղ խորովածը համեղ է։ Ինձ դուր են գալիս երկրի մշակույթն ու տեսարժան վայրերը»:
– Փողոցում ճանաչո՞ւմ էին քեզ:
«Այո, դա եղել է մի քանի անգամ։ Շատերն ինձ ճանաչեցին ֆուտբոլի ժամանակ: Որոշեցինք գնալ մի հանդիպման, որտեղ խաղում էր «Չերտանովոյից» իմ նախկին թիմակիցը։ Այդ ժամանակ միանգամից մի քանի հոգի մոտեցան ինձ»։
– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քեզ պաշտոնական առաջարկ արե՞լ է։
«Ես շատ եմ խոսել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների հետ։ Բայց երբեք հստակություն չի եղել։ Նրանք միշտ ասում էին, որ սպասում են ինձ»։
– Ո՞ւմ հետ խորհրդակցեցիք ազգային հավաքականի ընտրության հարցում:
«Առաջին հերթին ծնողներիս հետ։ Ամեն անգամ, երբ պետք է ընտրեմ, դիմում եմ ընտանիքիս խորհուրդների համար»։
– Ընտրելիս հաշվի առե՞լ եք ներկայիս քաղաքական իրավիճակը։
«Այո, ես ամեն ինչ մտածել եմ»:
– Ինչո՞վ են հայերը տարբերվում ռուսներից:
«Հայերը հրաշալի խորոված են պատրաստում։ Նրանք շատ հյուրընկալ մարդիկ են՝ հարուստ պատմությամբ։ Նրանք գիտեն՝ ինչպես զվարճանալ, պարել և կյանքից հաճույք ստանալ: Սկզբունքորեն նույնը կարող եմ ասել ռուս ժողովրդի մասին։ Բայց հայկական խորովածը հաստատ ավելի լավն է»,- ժպիտով նշել է Կովալենկոն:
Հիշեցնենք, որ Կովալենկոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սոչիին»: Ֆուտբոլիստն «Արարատ-73-ի» լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...