Այսօր ավարտվում է ՀՀ ԶՈւ ամառային զորակոչը․ ի՞նչ նորամուծություններ եղան այս ամռանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Այսօր ավարտվում է ՀՀ ԶՈւ ամառային զորակոչը․ ի՞նչ նորամուծություններ եղան այս ամռանը

11:38 11.08.2018

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավարտվում է հայկական բանակի հերթական զորակոչը, որի ժամկետը երկարաձգվել էր տեխնիկական պատճառներով։ Նախկինում երկու ամսվա փոխարեն վերջին տարիներին այն անցկացվում էր մեկ ամսվա ընթացքում՝ խտացված գրաֆիկով։

«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ իմանում էր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ», – սրա վերաբերյալ նշվում էր մամուլի հրապարակումներից մեկում։

Թեև մամուլում մտահոգություն կար նաև զորացրման ուշացման վերաբերյալ, սակայն նախարարությունը պարզաբանեց, որ զորացրումով պայմանավորված ուշացումներ չեն լինելու։

Այս ամառ արդեն երկրորդ անգամ անցկացվեց նաև «Ես եմ» ծրագրի դիմորդների զորակոչը։ Ծրագրին դիմածների կոնկրետ թիվը նախարարությունից չեն բացահայտում, բայց նշում են, որ բոլոր դիմողներին պատրաստ են ընդունել, եթե նրանք բավարարում են պահանջներին։

«2018 թվականի ամառային զորակոչին «Ես եմ» ծրագրով դիմողների թվաքանակը գրեթե նույնն է։ Այսինքն՝ պահպանվում է նույն աշխատանքային դինամիկան, և զորակոչվողները նույն շրջանակներում են լինելու, ինչ նախորդ զորակոչին, երբ առաջին անգամ ծրագիրը դրվեց շրջանառության մեջ և կյանքի կոչվեց»,– ShantNews.am-ի հետ զրույցում այսօր տեղեկացրեց ՀՀ հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանը։

Իսկ առաջին անգամ կատարվել է «Պատիվ ունեմ» ծրագրի դիմորդների ընդունելությունը։ 250 զինապարտ դիմում է ներկայացրել «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելու համար, ինչն այդ երիտասարդներին թույլ է տալու ծառայության մեկնել բուհում ուսումնառությունն ավարտելուց հետո և ծառայել սպայական պաշտոնում՝ ստանալով համապատասխան աշխատավարձ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։

Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այստեղ նույնպես նորամուծություններ կան՝ ծառայության տարբերակների ձևով, որոնց կարելի է տեսենլ այստեղ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP