Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվել է Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվել է Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո

20:20 26.09.2022

Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվեց ականավոր հայ ճարտարապետ Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը թանգարանը կազմակերպել էր ճարտարապետի թոռնուհի Աննա Միքայելյանի հետ համատեղ:
Երեկոյի ընթացքում մեծ վարպետի թոռնուհին ընթերցեց հատվածներ Սամվել Սաֆարյանի ինքնակենսագրությունից, որում հեղինակի մոտեցումներն են ճարտարապետությանը և հատկապես ազգային ճարտարապետությանը: Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հետաքրքիր դրվագներ պատմեց իր ճարտարապետ պապիկի՝ Մարկ Գրիգորյանի և Սամվել Սաֆարյանի ընկերության, մասնագիտական համագործակցության մասին: Իսկ ճարտարապետ Կարեն Բալյանը ներկայացրեց Սամվել Սաֆարյանի ստեղծագործական ուղին և նախագծերում կիրառված սկզբունքները: Ցուցադրվեցին նաև ճարտարապետի աշխատանքների լուսանկարները:
Սամվել Սաֆարյանը Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժնի առաջին յոթ շրջանավարտներից մեկն էր, ովքեր, շարունակելով Ալեքսանդր Թամանյանի գործը, ստեղծեցին հայկական ճարտարապետության նոր դպրոցը: Նրա ուսանողներից՝ ճանաչված ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանն ու Սաշուր Քալաշյանը միջոցառման ներկաների հետ կիսվեցին վարպետի մասին իրենց հիշողություններով: Խոսելով մեծ ճարտարապետի ինքնատիպ ձեռագրից՝ նրանք կարևորեցին նաև ուսուցչի մարդկային արժանիքները՝ անսահման բարությունը, երիտասարդների և գործընկերների հետ շփման անկեղծությունը: «Նրա բոլոր ստեղծագործությունների հիմքում համաչափության սկզբունքն է դրված: Համաչափությունը վարպետորեն կիրառելու արդյունքում ստացվում էր նախագիծ, որտեղ ոչ մի ավելորդություն չկար»,-նկատեց Սաշուր Քալաշյանը:
Հատկանշական է, որ Վիկտոր Համբարձումյանը Սամվել Սաֆարյանին էր դիմել Բյուրականի աստղադիտարանի համալիրի նախագծման համար՝ վստահելով նաև աստղադիտարանի տարածքում իր առանձնատան շինարարությունը: «Աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է Հայաստանի Հանրապետության ազգային արժեք, իսկ Միջազգային աստղագիտական միության կողմից՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն նաև ճարտարապետական ուրույն համալիր ունենալու շնորհիվ»,-ընդգծեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Մեծավաստակ ճարտարապետին նվիրված երեկոյին ներկա էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Նա Աննա Միքայելյանին շնորհակալություն հայտնեց՝ Սամվել Սաֆարյանի ստեղծագործական հետագիծը վերհիշելու և վերարժևորելու առիթն ստեղծելու համար։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

11:05 14.07.2025

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

BACK_TO_TOP