20:50 26.09.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները այցելել են համայնք։
Հերթական այցելության ընթացքում ոլորտային պատասխանատուները հետևել են Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներին: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ․ կիրականացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների առաջին փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։ Նախորդ այցելության ընթացքում արձանագրված թերացումները վերացվել են։ Պատասխանատուները կապալառու կազմակերպությանը և համայնքի ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացառել բացթողումները։
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ և Դավիթ» և «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են։
Իրականացվում են նաև Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Բավրա, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքները: Պատասխանատուները հետևել են Աշոցք և Արփենի բնակավայրերի համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 66 մլն 393 հազար դրամ, պետությունը տրամադրում է գումարի 50 տոկոսը։
Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 64 մլն 379 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50 տոկոս։
Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում։
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
08:08 14.07.2025
Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքումՀուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...