Նոր բաժին Քրեական ոստիկանությունում. համացանցային թմրավաճառությունը` հսկողության տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Նոր բաժին Քրեական ոստիկանությունում. համացանցային թմրավաճառությունը` հսկողության տակ

17:21 04.10.2022

Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «տելեգրամը» չէ:

Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը, որը համալրվեց ոչ միայն օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, այլև` տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ աշխատակիցներով, և արդյունքը երկար սպասել չտվեց: Օրերս բաժնի ծառայողների բազմակողմանի միջոցառումների արդյունքում բացահայտվեց հանցավոր խմբի կազմակերպած ապօրինի թմրաշրջանառության մի ողջ սխեմա: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ սեպտեմբերի 20-ին Արամի փողոցում ձերբակալեցին հանցախմբի անդամներից մեկին և ներկայացրին վարույթն իրականացնող մարմին, որտեղ նա անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանական ցուցմունք տվեց: Հետագա օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերից իրավապահներին ներկայացրեց մարիխուանայով լցված 6 փաթեթ, որոնք ինքը տեղադրել էր թաքստոցներում:

Ձերբակալվածը մայրաքաղաքի Կարախանյան փողոցում բնակվող 22-ամյա երիտասարդ էր: Ի դեպ, համացանցային նմանատիպ հանցավոր սխեմաներ հիմնականում օգտագործում են նորագույն տեխնոլոգիաների տիրապետող անձինք: Այս դեպքում էլ ստեղծվել էր բավական լուրջ մեխանիզմ` նաև վերահսկողական ֆունկցիաներով: Բացել էին «տելեգրամյան» ալիք, որի միջոցով վերահսկում էին ալիքի շրջանակներում գործող էջերը: Օրինակ, եթե էջի կամ, այսպես ասած` «շոփի» օգտատերը թերանում էր թմրանյութի մատակարարման հարցում, կազմակերպվում էր օնլայն քննարկում, և օգտատերը, իր էջով հանդերձ, կարող էր արգելափակվել կամ վերացվել: Մեծ տեղ էր հատկացված նաև գաղտնիության ապահովմանը: Տելեգրամյան ալիքը կառավարում էր նաև համացանցի միջոցով իրացվող թմրանյութի դիմաց ստացած գումարը կոնկրետ վաճառողին փոխանցելու մեխանիզմը, ընդ որում՝ այն իրականացվում էր կրիպտոարժույթով: Սա էլ արվում էր ֆինանսական գաղտնիությունը պահելու նպատակով: Այս ամենը, սակայն, մեր իրավապահների համար բացահայտման խոչընդոտ չէր: Սեպտեմբերի 29-ի գիշերը սկսած միջոցառումն իրավապահները շարունակեցին: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ մայրաքաղաքի Կարախանյան փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին հանցավոր խմբի ևս մեկ անդամի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի զանգվածով չորս փաթեթ: Ձերբակալված 30-ամյա երիտասարդը նույնպես խոստովանեց, որ օգտագործելով «տելեգրամյան» էջերը` զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ կալանավորվել են:

Իսկ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության նորաստեղծ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժնի ծառայողները շարունակում են պայքարը չարիքի դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

BACK_TO_TOP