10:23 05.10.2022
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, փոխանցում է Rival Times-ը։
Ըստ Բորելի`ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին, միևնույն ժամանակ կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, ինչը, նրա կարծիքով, կօգնի նվազեցնել լարվածությունը:
«Ես կցանկանայի, որ մենք կարողանանք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա։ Ցավոք, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, այն է՝ քաղաքական ազդեցությունը», – ասել է Բարձր ներկայացուցիչը։
Նշել է, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանի հարցերով հատուկ դեսպանորդ, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպական անդամների հետ, նաև հումանիտար օգնություն են առաջարկում, և դա այն է, ինչ իրենք ի վիճակի են անել։
«Մենք վիճելի տարածքում ռազմական գործողությունների շարունակություն չենք տեսնում, ավելի շուտ տեսնում ենք ներխուժումներ Հայաստանի տարածք։ Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը այս տարածաշրջանում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Սա անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ ԵՄ-ն նաև կոչ է արել Ադրբեջանին հետաքննել ռազմագերիների սպանության կադրերը։ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրենք հետաքննություն կանցկացնեն»,-ասել է Բորելը։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...