




21:20 07.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Ողջունելով պատվիրակության ներկայացուցիչներին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կաևորել է միջազգային գործընկերների հետ սերտ ոլորտային համագործակցությունը և փորձի փոխանակումը:
«Հայաստանում զարգացման քաղաքականության շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Գերմանիայի Դաշնային հանրապետության հետ համագործակցությունն ունի բավական խորը հիմքեր, ինչի մասին վկայում է մի շարք շարունակական ծրագրերի արդյունավետ իրագործումը և նորերի մեկնարկը։ Մենք պատրաստակամ ենք էլ ավելի լայն համագործակցություն ծավալել շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և համագործակցել Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող ուղղություներով»,-նշել է նախարարի տեղակալը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի, նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է․
Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26 միլիոն եվրո,
Գերմանիայի վերականգնվող վարկերի բանկի (KfW) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրրին, որի շրջանակներում շարունակվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական և ուղղվածության ներդրումային ծրագրերը՝ ուղղված Սյունիքի մարզի պահպանվող տարածքների, անտառային տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը և դրանց պահպանությունն իրականացնող կառույցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը,
Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրին,
Կովկասի բնության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին․ հիմնադրամի կողմից ավելի քան 10 տարի շարունակ տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բնության պահպանվող տարածքների պահպանության աջակցմանը,
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանությունը Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով» (ECOserve) ծրագրին,
Հայ-գերմանական համագործակցության շրջանակում Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համատեղ 2018-2020թթ․ իրականացված «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD1) հայ-գերմանական գիտահետազոտական ծրագրին։ 2020 թվականից մեկնարկել է ծրագրի 2-րդ փուլը՝ SEVAMOD2։
Նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել իրականացվող բոլոր ծրագրերի որակի վերաբերյալ և նշել, որ բոլոր ծրագրերն ու միջոցառումները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործող ծրագրով ամրագրված ոլորտի առաջնահերթ ուղղություններից, և որ երկրում շրջակա միջավայրի պահպանության իրավիճակի արմատական փոփոխությունները հնարավոր են միայն ճիշտ կառավարման և համագործակցության արդյունքում։
Հանդիպման ընթացքում կողմերը մատնանշել են ոլորտում առաջնահերթություն համարվող ուղղությունները և պայմանավորվածություններ ձեռք բերել դրանց կյանքի կոչման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։
«Ոլորտի քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է նաև կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը՝ հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրման, ցածր ածխածնային զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով։
Ելնելով ոլորտի առանձնահատկությունից, որ այն անմիջականորեն փոխկապակցված է գերմանական կառավարության կողմից հայ-գերմանական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղությունների հետ, հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովման նպատակով, շրջակա միջավայրի նախարարության կողմից դիտարկվում են մի շարք ռազմավարական առաջնահերթ ուղղություններ, որոնք բխում են նաև կառավարության ծրագրից և այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն»,- նշել է նախարարի տեղակալը և հանդիպումը եզրափակելով հույս հայտնել, որ հետագա զարգացումների շրջանակներում համապատասխան մեխանիզմների և գործիքների միջոցով կիրագործվեն առավել առարկայական և շոշափելի արդյունք ապահովող ծրագրեր և միջոցառումներ։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...