



21:39 07.10.2022
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:
Նախքան հանդիպումը Նորին Սրբության նախագահությամբ ՀԲԸՄ անդամներն աղոթք են բարձրացրել առ Աստված ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ և ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի շիրիմների առջև նրանց և ՀԲԸՄ–ի երջանկահիշատակ երախտավորների հոգիների հանգստության և խաղաղության համար։
Այնուհետև Վեհարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել հյուրերին։
Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անունը և գործունեությունը իր սկզբնավորման օրվանից անքակտելիորեն կապված է մեր Սուրբ Եկեղեցու և ի մասնավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը:
․․․Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես իր զորակցությունն է բերել հայրենի անկախ պետականության վերակերտմանը՝ առաջին օրերից գործուն մասնակցություն ունենալով պետականաշինության սրբազան առաքելության մեջ»:
Հայոց Հովվապետը հաստատել է, որ ՀԲԸՄ-ն այսօր էլ նույն նախանձախնդրությամբ և ուժականությամբ շարունակում է իր գործունեությունը, որի առանցքում մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է, ինքնության անաղարտ պահպանությունը, նրա հոգևոր, բարոյական զորացումը և համազգային միաբանության ամրապնդումը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և նրան անդամակցող ազնիվ բարերարներին, որոնց շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո վերակառուցված բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կառույցներ և շինություններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հավատքի ապրումն ու աստվածասեր ոգին, բազմաթիվ երեխաներ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում Հայորդյաց տներում, կարիքավոր բազմաթիվ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակություն, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սնունդ։
Նորին Սրբությունն ընդգծել է, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագույն մարտահրավերների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում՝ հայրենաբնակ մեր ժողովրդին զորակցության ու քաջալերանքի ևս մեկ կարևոր ուղերձ է:
«Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարևոր անդրադարձ պիտի կատարեք այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են մեր ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Վստահ եմ նաև, որ իր կոչմանը հավատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և նրա անդամները պիտի շարունակեն նոր հանձնառությամբ լծվել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը:
Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է պետականությունը պահպանելու և ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետությունն է, որ երաշխավորում է մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, հարատևությունն ու մեր ազգային, հոգևոր ինքնության անխաթար պահպանումը»,- ամփոփել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել Մայր Աթոռի տարբեր կառույցների գործունեությունը, հատկապես հովվական և սոցիալական, քարոզչական և կրթադաստիարակչական ոլորտում իրականացվող աշխատանքները։
Վեհափառ Հայրապետը պատասխանել է ՀԲԸՄ անդամների հարցերին, որոնք առնչվել են Մայր Աթոռի կողմից նախաձեռնված՝ զոհված և անհայտ կորածների ընտանիքների, վիրավորում ստացած զինվորականների և տեղահանվածների նյութական ու հոգեխնամ աջակցությանն ուղղված ծրագրերին, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, առկա մարտահրավերների դիմագրավման միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում գործադրվող ջանքերին։
Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը, ազգի միասնականության ամրապնդման գործում նրա կարևոր դերակատարությանը։ ՀԲԸՄ երիտասարդ անդամները նաև ստացաել են Հայոց Հայրապետի պատգամները սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքում իրենց գործուն ներգրավվածության, ազգային ինքնության պահպանման, իրենց ներուժը ազգի և հայրենիքի կարիքներին ծառայեցնելու առնչությամբ։
Հանդիպումը փակվել է Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...
19:39 15.05.2025
«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում […] ...
19:35 15.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
19:30 15.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 6 ամսում 491 հարցազրույց է տվել«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 491 հարցազրույց է տվել 2024-ի նոյեմբերին Մանչեսթեր ժամանելուց հետո։ Այս մասին գրում է Goal-ը: Անգլիական ու միջազգային մամուլը, օգտագործելով այն փաստը, թե որքան մեծ են «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակությունն ու ակումբի շուրջ աղմուկը, բազմաթիվ դիմումներ է ներկայացնում Ամորիմի հետ տարատեսակ հարցազրույցներ անցկացնելու և դիտումների ահռելի քանակ ապահովելու համար: Ամորիմն անցած […] ...