Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին

12:15 11.10.2022

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:

2022թ․-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները, կամայական կալանավորման, բռնի անհետացումների և վարձկանների օգտագործման վերաբերյալ հարցերը: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև մարդու իրավունքնրի խնդիրներին կապված միակողմանի հարկադիր միջոցառումներին, տարեցների և բնիկ ժողովուրդների իրավունքներին, անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմաններին, թունավոր թափոններին և այլն։ Քննարկումներ կայացան նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ:

Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահեց նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցեց ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 38 հիմնական և պատասխան ելույթներով:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։

Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ կատարվեցին ս.թ. սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի ագրեսիային, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությանը, բնակավայրերի և բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախովորմանը: Ներկայացվեցին Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ իրագործված արտադական մահապատիժների, անհետ կորածների, բռնի անհետացումների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Բազմիցս շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։ Ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող ռասայական խտրականության ու այլատյացության դեպքերը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնձգություններին։

ՄԻԽ 51-րդ նստաշրջանի Օրակարգի 9-րդ կետի՝ «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 42 պետություններ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ` արհեստական բանականությունը, հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Միաժամանակ խորը մտահոգություն է հայտնվում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ:

ՄԻԽ 51-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում կամայական կալանավորման, երիտասարդների, բնիկ ժողովուրդների, տարեցների իրավունքների, ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների, անցումային արդարության, նորարական տեխնոլոգիանների, մարդու իրավունքների հարցերով ազգային հաստատությունների, մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման ազգային մեխանիզմների ներդրման, հաշվետվության, արդյունավետ կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ բանաձևերը:

Հայաստանը Արգենտինայի, Ֆիջիի, Նորվեգիայի, Պակիստանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համատեղ ներկայացրեց ՄԻԽ Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմի համար կամավոր վճարումների հիմնադրամի ամրապնդման մասին բանաձևը, որն ընդունվեց կոնսենսուսով: Բանձևը համահեղինակել են շուրջ յոթ տասնյակից ավել երկրներ:

ՄԻԽ 51-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է յոթ համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է երեք հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Արցախի անկախության հռչակագրի 31-ամյակին, իսկ մյուսը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան:

ՄԻԽ նստաշրջանին Հայաստանին և Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ։

2022թ-ի դեկտեմբերին ավարտվում է ՀՀ անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդում:

ՄԻԽ հաջորդ՝ 52-րդ նստաշրջանը կմեկնարկի 2023թ․-ի փերվարին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝ https://switzerland.mfa.am/en/news/։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP