Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավորը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու կոչ է արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավորը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու կոչ է արել

16:25 11.10.2022

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակ Ժակ Լե Նայը լիագումար նիստում հստակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Այս իրավիճակում, որը շատ արագ կարող է հանգեցնել նոր պատերազմի , անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր. առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»,-ընդգծել է պատգամավորը:

Նա հավելել է, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, երկու երկրները պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և գերի չվերցնեն:

«Սակայն մամուլը հայտնում է սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն առևանգում ու խոշտանգում հայերին։ Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,-շեշտել է ԵԽԽՎ պատգամավորը:

Այսպիսով` նա կոչ է արել երկու երկրներին արագորեն բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով պատգամավորը կարևորել է, որ Եվրախորհուրդն ամբողջությամբ կատարի իր դերը՝ որպես քննարկման համաեվրոպական հարթակ և քաղաքական երկխոսության միջոցով նպաստի լարվածության թուլացմանը և քաղաքացիների հիմնարար իրավունքները հարգելուն:

«Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, բայց նաև Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը լուծելու համար»,-ասել է նա՝ նկատելով, որ, սակայն, այս հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

11:30 26.06.2025

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

11:25 26.06.2025

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

Իրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական ​​հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

11:20 26.06.2025

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

11:15 26.06.2025

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

Մինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

11:08 26.06.2025

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

11:02 26.06.2025

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...

BACK_TO_TOP