18:50 11.10.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Տավուշի մարզ։ Հովք գյուղում նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։ Հայկ Ղալումյանը տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ.-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։ «Կանաչ արահետ» հկ-ն 8 տարի առաջ մեկ այլ՝ ավելի մեծ կենտրոն էր հիմնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։Տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։
«Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը ներկայացրել է կենտրոնի աշխատանքը: Աննա Հակոբյանը շրջել է ինտենսիվ այգում, ծանոթացել կենտրոնի ծրագրերին, գործունեությանը: Կենտրոնում բերքն ամբողջովին օրգանիկ է: Աճեցնում են հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, որը հնարավորություն է տալիս փոքր տարածքից մեծ եկամուտ ստանալ: ՀԿ-ն ներդրումային ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում, խրախուսում է գյուղաբնակ երիտասարդությանը զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ:
Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև գյուղական զբոսաշրջությանը, տարածքում ունեն տնակներ` գյուղացիներին բիզնես մոդելը ցույց տալու համար: Աննա Հակոբյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել ընթացիկ ծրագրերին։
08:35 15.07.2025
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...
08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...