19:52 12.10.2022
Նիդերլանդները Ուկրաինային կմատակարարի հրթիռներ հակաօդային պաշտպանության համար։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է պաշտպանության նախարար Կայսա Օլլոնգրենը ։
Նրա խոսքով, 15 միլիոն եվրո արժողության հրթիռներ մատակարարելու մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի ԶՈւ-ի կողմից ուկրաինական ռազմավարական նշանակետներին զանգվածային հրթիռային հարվածներից հետո։
Օլլոնգրենն ընդգծել է, որ Նիդերլանդները կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Մեկ օր առաջ Ուկրաինան Գերմանիայից ստացել է խոստացված չորս IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգերից առաջինը։ Ինչպես հունիսի սկզբին նշել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, IRIS-T SLM-ն ամենաառաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգն է, որն ունի Գերմանիան։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում դատապարտել էր ռուսական հրթիռային հարվածները և խոստացել շարունակել աջակցել Ուկրաինային՝ ներառյալ հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի մատակարարմանը։
Իր հերթին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Կիևին հեռահար բազմակի հրթիռների մատակարարումն ամենաարագ ճանապարհն է Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար։
Մեդվեդևի կարծիքով՝ Արևմուտքի այս քայլից հետո հակամարտությունը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, որն անդառնալի հետևանքներ կունենա։
Արևմտյան երկրներն ավելացրել են Ուկրաինային ռազմական մատակարարումները՝ կապված Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ ռազմական գործողության հետ։ Որոշումն ընդունվել է ուկրաինացի զինվորականների գնդակոծության արդյունքում տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։
15:40 14.05.2025
Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինՆորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...