Ի՞նչ կարևոր պատգամ է փոխանցել Հայաստանին «Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ»-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Ի՞նչ կարևոր պատգամ է փոխանցել Հայաստանին «Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ»-ը

21:00 14.10.2022

«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է «Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի» գլխավոր քարտուղար, «Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության» պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանի հետ, ով նախ խոսել է խորհրդարանական խմբի պարբերաբար փոխայցելություններից, ապա անդրադարձել այս վերջին այցին:

«Առաջին հերթին ճգնաժամային կացությամբ պայմանավորված, քանի որ սեպտեմբերի 13-ին ինչ, որ տեղի ունեցավ, նշանակում է զանազան դիրքերի վրա կարևոր փոփոխություն, թե՛ դիվանագիտական, և թե՛ փափուկ ուժի կիրառման կամ ոչ կիրառման հետ կապված: Ինչ վերաբերում է «Զվիցեր»-ի բարեկամական խմբի՝ Շվեցարիա-Հայաստանի դիրքորոշմանը,  մենք շատ ակտիվ ներդրում ենք անում՝ ինչ վերաբերում  է երկկողմանի հանդիպումներին: Նկատեցին, որ այս պահին ճիշտ էր ցուցաբերել այդ տեսակ քաղաքական զորակցություն Հայաստանին, որը պիտի դառնար շոշափելի, գուցե ոչ անմիջապես, բայց ցավոտ կետերի շուրջ և սաստիկ ձևով, այսինքն՝ գործունյա ձևով: Կարծում ենք, որ այն հանդիպումների, որոնք մենք արդեն ունեցանք Ազգային անվտանգության քարտուղարի հետ, Արտաքին գործերի նախարարի տեղակալի և խորհրդարանի նախագահի հետ, վստահ եմ, որ կարողացանք փոխանցել այնպիսի պատգամներ, որոնք անտարբեր չթողեցին մեր զրուցակիցներին:

Ամենակարևորը քաղաքական զորակցությունն է։ 2-րդն այն մասին է, որ մենք, բոլորս՝ Հայաստանը, պետք է հասկանանք, որ ոչ մի պատերազմ առանց դրամի չի լինելու, և որ այդ դրամի հայթայթման կարևորագույն աղբյուրը գտնվում է հենց Շվեյցարիայում, քանի որ ադրբեջանական պետական ընկերությունը, իր եվրոպական կենտրոնն ունի Շվեյցարիայում, և իր ստացած գումարի 70 տոկոսը ստեղծում է Շվեյցարիայում: Այս իրողությունից ելնելով, կարևոր է մեզ համար իմանալ, թե Հայաստանն ի՞նչ է նկատել և հաշվի առել այս  ուղղությամբ »,- ասաց «Շվեյցարիա -Հայաստան ընկերակցության» պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP