21:44 20.10.2022
Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարություններով: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր խոսքում մասնավորապես նշել է.
«Շատ ուրախ եմ այսօր Երևանում գտնվելու կապակցությամբ: Մեր ներկայությունը Երևանում վերահաստատում է և վկայում է Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա բարեկամությունը: Մենք այսօր հանգամանալից և բովանդակալից առանձնազրույցներ ունեցանք իմ լավ գործընկերոջ՝ պարոն Միրզոյանի հետ, համակարծիք էինք տարբեր՝ երկկողմ համագործակցությանն առնչվող թեմաների շուրջ: Երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը և առևտրաշրջանառությունը մոտավորապես 700 մլն է, պայմանավորվեցինք դրանք հասցնել մինչև մեկ միլիարդի: Հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների միջև կա այդ պոտենցիալը, որպեսզի կարողանանք տնտեսական և առևտրական համագործակցությունները 1 միլիարդից էլ ավելի բարձրացնենք:
Պարոն նախարարը ճիշտ ձևով նշեց, որ տարբերակները՝ համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ բավական մեծ են, դրանցից մեկը՝ Հյուպատոսության հիմնումը, որի միջոցով կկարողանանք ավելի հարմար և դյուրին պայմաններ ստեղծել: Շատ կարևոր է ճանապարհների հարցը: Կապանում՝ Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսության բացումը այն կարևոր աշխատանքներից է, որը պետք է վաղը իմ գործընկերոջ հետ իրականացնենք: Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ, որոնք տիրում են Հարավային Կովկասում, դրանց ևս անդրադարձանք:
Իրանական կողմը լիովին, ամբողջապես դեմ է, որ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է 3+3 ձևաչափը: Պետք է նշեմ, որ իրանական կողմը տարածաշրջանի առումով աշխարհագրական յուրաքանչյուր փոփոխություն, պատմական սահմանների փոփոխություն բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է և կձեռնարկենք բոլոր քայլերը՝ դիմակայելու յուրաքանչյուր նմանատիպ նույնիսկ մտածելակերպի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարգարժան պարոն նախարարին և գործընկերներին՝ մեր բարեկամ, հարևան երկրում՝ Հայաստանում ջերմ ընդունելության համար»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...