Պայքարը սկսում են ազատ ոճայինները. ըմբշամարտի Մ23 ԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Պայքարը սկսում են ազատ ոճայինները. ըմբշամարտի Մ23 ԱԱ

10:39 21.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում  պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները։

Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր մեկնած Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյանն (79 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) մրցագորգ դուրս կգան այսօր, իսկ Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ)՝  վաղը:

Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը   որակավորման փուլում կմրցի Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանի հետ:

Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն ու արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը որակավորման փուլում կգոտեմարտի կանադացի Դանիել Թրոյ Քոլզի հետ:

Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիի հետ:

Արման Ավագյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմցրի Վլադիմերի Գամկրելիձե (Վրաստան) – Տանգայ Դարբելայ (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:

Հոհվաննես Մաղաքյանը որակավորման փուլում ուժերը կչափի կանադացի Կալում Ուլյամ Նոուզի հետ:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը  որակավորման փուլում ուժերը կչափի Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի հետ:

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի հետ գոտեմարտում:

Կնյազ Իբոյանի մրցակիցը որակավորում փուլում կլինի իսպանացի Խայմե Գարսիա Զոզայա Գիլենին:

Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակիչում կմրցի հունգարացի Կրիստիան Գաբոր Անգյալի հետ:

Հայաստանի Մ23 հավաքականը ներկայացուցիչ չունի միայն 125 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու թիմային հաշվարկում գրավել էր 6-րդ տեղը:  Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP